четверг, 19 апреля 2012 г.

Որքան մոտ է ապրիլի 24-ը, թուրքերն այնքան ավելի շատ կեղծ քայլեր են անում՝ իբր ցույց տալու՝ ճանաչման ճանապարհին են....


Որքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան ավելի մեծ թվով թուրքեր թե՛ Թուրքիայում, թե՛ դրա սահմաններից դուրս, սկսելու են բարձրաձայնել Հայոց Ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունները <վերականգնելու> մասին: Երբեք մակերեսային չնայեnք այս հարցին, քանի որ


ա. յուրաքանչյուր թուրք, որը խոսում է այս մասին, իրեն ապահովում է բարձր վարկանիշով նախ հայերի մոտ, ապա մասամբ սև ՊՌ՝ յուրայինների մոտ: Այնպես որ իր շահն է դասում առաջնայինը:


բ. յուրաքանչյուր թուրք, ով խոսում է հայերից ներողություն խնդրելու մասին, ևս մի դրական բիծ է հավելում սեփական պետության միջազգային նկարագրին՝ որպես խաղաղասեր ու ժողովրդավար հասարակություն, որն իբր իր սխալներն ընդունելու ճանապարհին է:


գ. յուրաքանչյուր թուրք, ով արտաբերում է Հայոց Ցեղասպանություն բառը, երբեք չի խոսի ո՛չ ֆինանսական հատուցումների, ո՛չ էլ առավել ևս հողերի վերադարձի մասին: Միմիայն կոչ կարվի հայերին սահմանը բացելու մասին համատեղ որոշման հանգել:


դ. Հայոց Ցեղասպանությունն ընդունում է թուրք մտավորականության որոշակի հատվածը, քանի որ նրանք հնարավորություն ունեն մանրամասն ծանոթանալու անհերքելի փաստերի հետ, բացի այդ էլ չմոռանանք, որ Հրանտ Դինքն ու վերջինիս մտերիմները սերտ կապեր են ունեցել թուրքական ինտելեգենցիայի ներկայացուցիչների հետ, դա ևս ազդեցիկ գործոն է:


Այնուհանդերձ այն թուրքերը, որոնք իրոք ճանաչում են Հայոց Ցեղասպանությունը, երբեք արտահայտվելու ամբիոն չեն ունեցել ու մոտ ժամանակներս դժվար թե ունենան, բացի այդ չեն կարող նաև ազատ գործել...

1 комментарий:

  1. Համենայն դեպս մի բան կարելի է ասել հաստատ, որ տարեց տարի թուրք ազգի քանակը, ովքեր ցեղասպանությունից են խոսում, ավելանում է: Եվ ոչ թե միայն Թուրքիայում, այլ նաև նրա տարացքներից դուրս:

    ОтветитьУдалить