четверг, 26 апреля 2012 г.

Թրքուհու այցը Բեյրութի հայկական թաղամաս՝ ապրիլի 24-ի նախօրեին...


Թուրքական հեղինակավոր Hurriyet պարբերականի սյունակագիր Բարչին Յինանչը կիսվել է իր ընթերցողների հետ Լիբանանի հայկական թաղամասի այցից ստացած իր տպավորություններով: Պարզվում է՝ թրքուհին իր մի խումբ ընկերների հետ որոշել է ուղևորվել Լիբանան հենց ապրիլի23-ին:Չնայած ճանապարհին ստացված զգուշացումներին,թե լավ կլինի՝ թուրքերը շրջանցեն հայկական թաղամասը,այն էլ՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման նախօրեին՝ Յինանչն այնուհանդերձ համարձակվում է այցելել հայերով բնակեցված հատվածը՝ Օնոյի ռեստորանում կերակուրներ ճաշակելու ակնկալիքով:




Թուրք լրագրողուհին պատմում է. «Ռեստորանի տեղը գտնելը բարդ էր, ուստի ճանապարհին շատ հայերի էինք հարցնում: Հետաքրքիր էր, որ նրանց մեծ մասը լավ տիրապետում էր թուրքերենին: Վերջապես գտանք...ռեստորանը պատկանում էր հայ ընտանիքին՝ Գառնիկ Նիգոլեանի գլխավորությամբ: Վերջինս մոտեցավ մեզ, խնդրեց նստել, սակայն երբ իմացավ, որ թուրք ենք, ես ակամայից զգացի այն վերաբերմունքն, ինչ զգացել էի հայկական թաղամասում ողջ օրվա ընթացքում. ոչ բարեկիրթ վարմունքի դրսևորում, արհամարհանք, երբեմն  էլ՝ անշնորհքություն:

Երբ Գառնիկը մեզ ճաշ մատուցեց, ճաշակելուց հետո մենք իսկապես գովեցինք, քանի որ աննկարագրելիորեն համեղ էր, սակայն երբ փորձում էի զրույց ծավալել Գառնիկի հետ, նա կարճ էր կապում, կտրում էր խոսակցությունն ու հեռանում: Իմացանք, որ նրա նախնիներն Ադանայից են: Կարծում եմ՝ այս հայերին մանկուց են սովորեցնում ատել թուրքերին, պատճառը հավանաբար Հայոց Ցեղասպանությունն է...սակայն Թուրքիայի սահմանները բաց են, իսկ իմ հանդիպած հայերի մեծ մասը շատ էր ցանկանում այցելել Թուրքիա: Հայկական համայքը մեծ կշիռ ունի Լիբանանում, ես ուրախ կլինեմ, որ ջարդերի զոհերի սերունդները կարողանան գալ Թուրքիա՝ այդպիսով բուժելով իրենց վերքերը...»:

Տիկին Յինանչի՝ ժողովրդավար երևալու փորձերը տապալվել են: Նախ շատ բնական է, որ Մեծ Եղեռնի զոհերի՝ լիբանանաբնակ սերունդները թուրքին տեսնելուց չեն ժպտա ու գրկի, այն էլ՝ ապրիլի 24-ի նախօրեին: Բացի այդ, թրքուհին, խորապես համոզված եմ, աղավաղել է տեղաբնակ հայերի խոսքերը, քանզի մեր հայրենակիցները ոչ թե ցանկանում են գնալ Թուրքիա, այլ Արևմտյան Հայաստան. հարցրե՛ք ցանկացած լիբանանահայի:Իսկ անգամ Արևմտյան Հայաստան ալցելելուց, տիկին Յինա՛նչ, չեն բուժվի հայի վերքերը. դրանց բուժման ակունքը Թուրքիայի կողմից պատմական անհերքելի փաստի՝ Հայոց Ցեղասպանության ընդունումն է...

Комментариев нет:

Отправить комментарий