суббота, 28 апреля 2012 г.

Հաքերային հարձակում Թուրքիայի նախարարությունների կայքերի վրա. հավանաբար Anonymous -ն է...


Թուրքական հեղինակավոր պարբերականներից մեկը՝ Hurriyet-ը, տեղեկացնում է, որ երեկ գիշերվանից սկսած Թուրքիայի Արդարադատության, Ներքին գործերի, Արտաքին գործերի, Ոստիկանության պաշտոնական կայքերը ենթարկվել են հուժկու հաքերային հարձակումների (DDOS): 

Հրապարակման մեջ ասվում է հաքերային միջազգային խմբի մասին. ճիշտ է՝ անուն նշված չէ, սակայն հոդվածին կցված է հայտնի Anonymous-ի լոգոն: Հրապարակումից հայտնի է դառնում, որ հարձակումները տևել են մոտ 2 ժամ, ինչի արդյունքում Թուրքիան հարկադրված է եղել ոտքի հանել ՏՏ ոլորտի իր բոլոր մասնագետներին: Հարձակումների մեծ մասը նախնական տվյալներով կասեցվել է:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ երեկ ողջ գիշեր Անկարայում և Ստամբուլում համացանցն անհասանելի է եղել: Այնուհանդերձ, պարբերականը հավաստիացնում է, որ համացանցի հետ կապված խնդիրը մալուխի վնասման արդյունք է, այլ ոչ թե հաքերային հարձակումների: 

Հավելեմ, որ Anonymous-ը երկու անգամ արդեն իսկ զգուշացրել էր Թուրքիայի Կառավարությանը: Ապրիլի 22-ին թուրքական կայքերի վրա եղել է հաքերային լուրջ հարձակում (LIOS), սակայն թուրքերը հանրությունից թաքցրել էին այս փաստը: Ապրիլի 22-ից մինչ այժմ Թուրքիայի Կառավարության պաշտոնական կայքը եղել ու մնում է հաքերների թիրախը:

Комментариев нет:

Отправить комментарий