суббота, 7 апреля 2012 г.

Ամեն ինչի սկիզբը...


Սկսել...թերևս ամենաբարդ բառն է, ամենավճռական որոշումը, ամենահուսալից պահը...
Սկսել...սկսել քայլել, սկսել խոսել, կարդալ ու գրել սկսել, սկսել ընկնել ու վեր կենալ, սկսել պայքարել ու հասնել, սկսել աշխատել, սկսել վատնել ու կուտակել, սկսել նեղանալ ու հաշտվել, սկսել սիրել ու ատել, սկսել ԱՊՐԵԼ...

Սկսել...զրոյից, մաքուր էջից, մաքուր թերթից, նորից ու կրկին, սկսել ԱՐԱՐԵԼ...

Ես սկսում եմ...սկսում եմ իմ բլոգը: Մոտ մեկ տարի համացանցի տարբեր կայքերում ու բլոգերում գրելուց հետո կայացրի իմ վճռական որոշումը՝ գրել իմ բլոգում, այն ամենի մասին, ինչ ես եմ ուզում, այնպես, ինչպես որ ցանկանում  եմ, այնքան, որքան ճիշտ եմ համարում: Այստեղ ամենուր ԵՍ եմ, իմ տարածքը, իմ շրջանը, իմ մտքերը,  ԻՄԸ...

Եվ քանի որ իմն է, ուրեմն թե՛ լավ նյութերը, թե՛ թյուր հոդվածները ԻՄՆ են, ԻՄ ճիշտն ու ԻՄ սխալը, ԻՄ առավելություններով ու ԻՄ թերություններով լի ԻՄ աշխարհը: Գիտեմ, գիտակցում եմ, զգում եմ, հասկանում եմ, որ բարդ է, սկիզբը միշտ էլ բարդ է լինում, քարքարոտ ու փշոտ, բայց պատրաստ եմ քայլել առաջ, երբեմն թեթև, երբեմն էլ ծանր քայլերով: Իսկ ինչու՞...որովհետև ցանկանում եմ կիսվել այն ամենով, ինչ նկատում եմ, կարդում եմ, վերլուծում եմ, հայտնաբերում եմ, միգուցե իմ մի աննշան բառը այնքան անհրաժեշտ լինի մեկին:

Ես սկսում եմ...գաղափար չունեմ, թե ինչ կստացվի այս ամենից, կտապալվեմ, թե՞ կհաջողեմ, բայց սկսում եմ..

Ես սկսում եմ...

5 комментариев:

  1. Shnorhavor Anuuuk jaaaaaaaaaaaan... vstah em vor inchpes misht du linelu es amenalavy ...:-* sirum em en amen inchy inch du anum es !

    ОтветитьУдалить
    Ответы
    1. շաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաատ շնորհակալ եեեեեեեեեեեեեեմմմմմմմմմմ

      Удалить
  2. Քեզ հաջողություննեեեեեեերրրր... ԱՆննն ջան... վստահ եմ քո բլոգը ամենաահաջողվածն է լինելու:

    ОтветитьУдалить
  3. Վստահ եմ՝ ամենալավն էս(ինչպես միշտ!)լինելու,
    — ԳԼՈՒԽԴ՝ ԲԱՐՁՐ ԱՌԱ՛Ջ,
    ՈՒ հաջողությունը թող քո մշտական ուղեկիցը լինի !!!

    ОтветитьУдалить