вторник, 10 апреля 2012 г.

Ադրբեջանցի «КВН-շիկները» փող չունեն. հայերին ինչպե՞ս են «տեղը դնելու»


Եթե տրամադրություն չունես և օրդ վատ է անցել, բացի՛ր ադրբեջանական մամուլը, և խինդն ու ուրախությունը կթակեն քո դուռը:
Այս անգամ էլ խոսքը ադրբեջանական ՈՒՀԱ (КВН)-ի թմի մասին է, որը կրում է Ադրբեջանի միակ ու անփոխարինելի առավելության՝ նավթի անունը «Սև ոսկի». Ադրբեջանական երևակայության սահմանը մինչև մոտակա նավթահորն է հասնում: Պարզվում է՝ համաձայն 23-րդ ամենամյա Ուրախների ու Հնարամիտների ակումբի փառատոնի արդյունքների՝ հեռուստատեսային մրցակցությունը կայանալու  է Աստանայում: Դրան անխոս անհրաժեշտ է ու պարտավոր են մասնակցել ադրբեջանցի «КВН-շիկները»: Թմի առաջնորդ Սամիր Իսակովը լրագրողներին բողոքել է երկու հանգամանքներից.
1.      Ապրիլի 21-ին կայանալիք փառատոնին բեմ է բարձրանալու նաև Ռուսաստանի հայերի միության թիմը՝ «Հայերի միություն» անվամբ: Ուստի, ադրբեջանցիներն ամեն գնով պետք է մասնակցեն, պարտավոր են լավագույնս ներկայանալ:
2.      Ադրբեջանական թիմը չունի ֆինանսավորում, ինչի արդյունքում մի քանի անգամ չի կարողացել մասնակցել ՈՒՀԱ-ի ամենատարբեր միջոցառումներին: Թմի ղեկավարը դժգոհում է, որ դիմել են Ադրբեջանի սպորտի ու երիտասարդության նախարարություն, սակայն դեռևս պատասխան չեն ստացել: Այս անգամ արդեն իրենք ունակ չեն սեփական նյութական միջոցներով տեղ հասնել:
Իսակովը եզրափակում է խոսքը՝ կարևորագույն կռվան ներկայացնելով այն, որ եթե ֆինանսավորում չլինի, ապա իրենք չեն կարողանա հայերին «լավ տեղը դնել»...
Առաջարկում եմ «Սև ոսկի» թմին, օգտվելով իրենց անվան հնչեղությունից, դիմել նավթահորերի թագավոր Ալիևին, միգուցե այս անգամ պարոն Ալիևը ձեռք մեկնի իր «բազմաչարչար» հայրենակիցներին...

Հ.Գ. Ցավոք, արդեն շատ ուշ ժամ է, հակառակ դեպքում առավել մանրամասն կներկայացնեի նյութը...

Комментариев нет:

Отправить комментарий