четверг, 19 апреля 2012 г.

Ադրբեջանցիները զանգում են ռուսական տուրիստական գործակալություն՝ Արցախ գնալու համար…


_Բարև Ձեզ, դա «Ժարկով-տուր» տուրիստական գործակալությու՞նն է…
_Այո՛, ինչո՞վ կարող եմ օգտակար լինել:
_Ինձ հետաքրքիր է Լեռնային Ղարաբաղում շրջագայությունը:
_Իսկ Դու՞ք ինչ ազգության եք պատկանում:
_Դե, ասենք, թաթար եմ:
_Գիտեք՝ Լեռնային Ղարաբաղ մեկնելը որոշակի դժվարություններ ունի:
_Լավ, այդ դեպքում եթե ես մոտ մեկ ժամ անց գամ Ձեր գրասենյակ, կարո՞ղ ենք մանրամասն խոսել Լեռնային Ղարաբաղ մեկնելու մասին:
_Այո՞, բայց ես պետք է նաև համաձայնեցնեմ որոշումը մեր հայ գործընկերների հետ:
_Խնդիր չեմ տեսնում, իսկ մոտավորապես որքա՞ն արժե ուղևորությունը:
_Չեմ կարող ասել, եկե՛ք գրասենյակ, կխոսենք:


Ահա այսպիսի երկխոսություն է առավոտվանից քննարկվում ադրբեջանական կայքերում: Պարզվում է՝ երկխոսության մասնակիցներից մեկն ադրբեջանցի լրագրող է, որը կաթվածահար բացահայտել է՝ ռուսական տուրիստական գործակալությունն ուղևորություն է կազմակերպում՝ դեպի Արցախ: Եվ զայրույթից ու ներքին նախանձից տվայտվող մի խումբ ադրբեջանցիների դիմել են Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատուն՝ կոչ անելով համապատասխան քայլեր ձեռնարկել:
Նշեմ, որ սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին գործակալությունն է, որը զբոսաշրջիկներ է տանում Արցախ: Մինչ օրս Ադրբեջանի կողմից կանխարգելման բոլոր փորձերը տապալվել են:     

Комментариев нет:

Отправить комментарий