вторник, 24 апреля 2012 г.

Բախում՝ վրացական խորհրդարանում՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու հողի վրա...


Այսօր՝ ապրիլի 24-ին, ադրբեջանական մամուլը, թուրքերի թելը թելելով, ողողել է ողջ համացանցը հակահայկական հրապարակումներով՝ լուսաբանելով աշխարհի տարբեր երկրներում հայկական դեսպանատների մոտ ադրբեջանական կամ թուրք-ադրբեջանական համատեղ ցույցերը, որոնք մեղմ ասած մադաշատ չեն:

Այս տարի Հայոց Ցեղասպանության հարցը բախման լուրջ պատճառ է դարձել
ադրբեջանցիների կողմից բազմիցս որպես եղբայր հորջորջվող վրացիների ու ծագմամբ ադրբեջանցի պատգամավորի միջև: APA գործակալությունը տեղեկացնում է, որ ժամեր առաջ վրացական խորհրդարանում Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու կոչով ու առաջարկներով հանդես է եկել պատգամավոր Ջորջիո Բոգատուրիան: Նա առաջարկել է լուրջ քննարկումներ սկսել: Այդ պահին ադրբեջանցի պատգամավոր Ազեր Սուլեյմանովը վերցրել է ձեռքի տակ եղած վազելինի տուփն ու նետել Բոգատուրիայի ուղղությամբ: Ադրբեջանցիները, իրենց ոչ նախանձելի տրամաբանությունից ելնելով, այս արարքը որակում են՝ որպես ճիշտ ու արդարեցված քայլ, մինչդեռ քաղաքակրթությանը և առհասարակ էթիկային մոտ կանգնած երկրներում պատգամավորներն օգտագործում են ի վերուստ տրված միտքն ու խոսքը: Իսկ քանի որ նշվածները կամ բացակայում են կամ էլ նվազ են ադրբեջանցի պատգամավորի մոտ, հոգեկան անհավասարակշռությամբ տառապող Սուլեյմանովը նախընտրել է բանախոսի ուղղությամբ տուփ նետելը: Բոգատուրիան, բնականաբար, որպես կովկասցի է արձագանքել, արդյունքում էլ անցել են բռունցքների:

Միգուցե Ադրբեջանը տուփեր նետող պատգամավորներ պատրաստի՞, որպեսզի գործուղի այն բոլոր երկրների խորհրդարաններ, որտեղ պատրաստվում են քննարկել ու ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: 

Комментариев нет:

Отправить комментарий