пятница, 27 апреля 2012 г.

Թե ում աշխատանքն է Արցախի խորհրդանիշը....(ֆոտո)

Արցախի ու Արցախի անկախության խորհրդանիշ, ադրբեջանցիների աչքի փուշ հանդիսացող «Մենք ենք, մեր սարերը» կամ ժողովրդի մեջ ավելի հայտնի «Տատն ու պապը» արձանախմբի հեղինակը հայկական մոնումենտալ քանդակագործության զարգացմանը նպաստած վարպետներից մեկն է` 
Սարգիս Բաղդասարյանը (Իսահակյանի արձանի քանդակագործը), ճարտարապետը` Յու. Հակոբյանը


Արձանները կերտվել են 1967 թվականին և տեղակայված են Ստեփանակերտի մատույցներում: Տուֆե կարմիր քարերից շարված բրգաձև հուշարձանը բաղկացած է ղարաբաղցի տարեց պապի ու տատի` 9 մետրանոց, ասես ժայռակերտ գլխաքանդակներից: Բարձունքում տեղակայված և հողի մեջ խրված, կարծես հողից գոյացող զուգաքանդակում Բաղդասարյանին հաջողվել է ստեղծել գեղարվեստական ամփոփ, ընդգրկուն, սակայն այլաբանական խորը կերպարներ: Պարզագույն երկրաչափական ծավալներով, պլաստիկակակն սուղ միջոցներով հեղինակը ներկայացնում է ոչ միայնղարաբաղցու, այլև համայն հայ ժողովրդին հատուկ խառնվածքը` կամքի տոկունությամբ, համառությամբ, վեհությամբ, արարչագործությամբ և ազատության համար պայքարող ու անկախությամբ շնչող, յուր հայրենի հողից ուժ քաղելու ունակություններով: Ահա նման բացառիկ գծերի շնորհիվ է այս զուգաքանդակն արժեվորվել և արժեվորվում մեր իրականության մեջ:










Комментариев нет:

Отправить комментарий