пятница, 27 апреля 2012 г.

Ադրբեջանի դրոշը պարբերաբար պատռում են, ծաղրում են ու վարկաբեկում. տեսնես՝ ինչու՞…(ֆոտո/վիդեո)


Ադրբեջանական դրոշի նկատմամբ «անհարիր» վերաբերմունքն այնքան մեծ ծավալների է հասել վերջին ժամանակներում, որ անգամ հենց իրենք՝ ադրբեջանցիները, բացեիբաց խոսում են այդ մասին ու դժգոհում: 

Օրեր առաջ ադրբեջանական հայտնի կայքերից մեկը գրում է.
«Ինչպես հայտնի է, ցանկացած պետության պետականության խորհրդանիշը գերբն է ու դրոշը, ինչպես նաև՝ հիմնը: Հնում՝ ճակատամարտի ընթացքում, դրոշի կորուստը նույնիսկ հանգեցնում էր բանակի մարտական ոգու անկմանը: Ցավով պիտի նշենք, որ վերջին ժամանակներում ադրբեջանական դրոշի դեմ հատուկ ծրագրված արշավ է սկսվել: Նախ Ադրբեջանի դրոշը սխալ էին կախել Իրանում, այժմ էլ մեր դրոշի իրական պատկերն աղավաղվում է ի՞նչ եք կարծում՝ որտե՞ղ. այո՛, այո՛, մեր եղբայրական Վրաստանում: Ճիշտ է՝ գլխավոր մեղավորները վրացիները չեն, համենայն դեպս՝ նախնական տվյալներով, այնուհանդերձ Վրաստանի իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն այն ամենի համար, ինչ կատարվում է իրենց հողի վրա: Հետաքրքիր է՝ ինչպես կարձագանքեին վրացիները, երբ ադրբեջանական հողի վրա վրացական դրոշը ծաղր ու ծանակի ենթարկվեր: Ինչպես մեզ տեղեկացնում են Թբիլիսիում բնակվող մեր հայրենակիցները, կենտրոնական թաղամասերից մեկում՝ հայաբնակ Հավլաբարում, տարադրամի փոխանակման գրեթե բոլոր կետերում չգիտես ինչու ադրբեջանական դրոշը ներկայացված է առանց կիսալուսնի և ութաթև աստղի: Մի՞թե հայերն այնքան թանկ են վրացիների համար, որ նրանք չեն համարձակվում հարկադրել վերջիններիս վերացնել այս խայտառակությունը, իսկ եթե հանկարծ Բաքվի տարադրամի փոխանակման կետերում վրացական դրոշը պատկերենք առանց խաչերի՞...»:

Ադրբեջանցի լրագրողի հոդվածը շատ թույլ կետեր ունի: Նախ «ադրբեջանական հող» հասկացությունը բացարձակապես անտրամաբանական է, քանի որ Ադրբեջանի ներկայիս տարածքը, ինչպես հայտնի է բոլորին, երբեք էլ բնիկ ադրբեջանական տարածք չի եղել, բնիկ ադրբեջանցի անգամ գոյություն չունի: Նույնը կարող եմ ասել լրագրողի՝ հին պատերազմների մասին հորջորջումների վերաբերյալ, քանզի հնում Ադրբեջան ու ադրբեջանական դրոշ չի եղել, ուստի հին ճակատամարտերում այն կորցնելն անհնարին էր: Եվ հետո, ինչի՞ց են եզրակացնում, որ սա հատուկ ծրագրված արշավ է Ադրբեջանի դրոշի դեմ: Ստացվում է, որ Վրաստանում, Իրանում, մի շարք այլ երկրներում գաղտնի բանակցում են՝ տեսնես ինչ ճանապարհներով է հնարավոր ադրբեջանական դրոշի ստորացումը, նվաստացումը, ոչնչացումը J Ծիծաղելի է, համաձայնե՛ք: Տարադրամի կետերում Ադրբեջանի դրոշի աղավաղման տարբերակներից մեկն էլ կարող է լինել այն, որ պարզապես Ադրբեջան անվամբ պետություն Վրաստանի բնկաչության գերակշիռ մասը չգիտի, տեղյակ չէ ու բացարձակապես հետաքրքրված չէ վերջինիս դրոշով կամ գերբով: Դե վրացիները որտեղի՞ց գիտենան, որ Ադրբեջանը համայն մարդկության բնօրրանն է ու աշխարհի կենտրոնը J
Այնուհանդերձ, վերջին իրադարձություններն իսկապես ցույց են տալիս, որ խեղճ ադրբեջանցիների դրոշը բավականին հաճախ է վարկաբեկվում: Հեռու չգնանք. Գյումրիում Վանյանի ու ադրբեջանական ֆիլմերի փառատոնի դեմ հանդես եկող հայ երիտասարդները հրապարակավ պատառոտեցին ադրբեջանական դրոշը: Անգամ Բաքվում դրոշը նույն բախտին է արժանանում. 2005 թվականին մեծ աղմուկ էր հանել այն դեպքը, երբ մի բրիտանացի փողոցում՝ բոլորի աչքի առաջ, ոտքերով սկսել էր տրորել Ադրբեջանի բազմաչարչար դրոշը: Բուրսայում հայ-թուրքական ֆուտբոլային հանդիպման ժամանակ ադրբեջանցիների դրոշը կրկին վարկաբեկվել էր: Թեհրանում վերջերս գրացվել են ադրբեջանական դրոշի հրապարակավ այրման դեպքեր: Դեռևս 2009-ին Իրանի հեռուստաընկերություններից մեկը չար կատակ էր խաղացել ադրբեջանակն դրոշի հետ՝ վերջինիս ութաթև աստղի փոխարեն ներկայացնելով Իսրայելի դրոշի վեցաթև աստղը: Նույնիսկ Ադրբեջանի սիրեցյալ եղբայր Թուրքիայի ոստիկաններից մի քանիսը պատժվել էին՝  ադրբեջանական դրոշը մասերի բաժանելու համար: Ադրբեջանի դրոշը այրումների ու ոչնչացումների է ենթարկվում նաև համացանցում՝ ֆորումներում, կայքերում, սոցցանցերում, իսկ դրոշներ այրելու համար նախատեսված հայտնի կայքերից մեկում Ադրբեջանի դրոշը բազմիցս առաջատար է եղել: Էլ չեմ ասում 2010-ի սեպտեմբերին «հայրենի քամուց» քրքրված Ադրբեջանի դրոշի մասին, որի վառ վկայություն հանդիսացող տեսանյութերը ներկայացնում եմ ստորև:



Այսքանից հետո բարի խորհուրդս եմ հղում մեր հարևան Ադրբեջանին. արժե, որ գիտական ու լրագրողական շրջանառության մեջ մտցվի «Ադրբեջանի դրոշի ցեղասպանություն» տերմինը...

Комментариев нет:

Отправить комментарий