суббота, 28 апреля 2012 г.

Վանյանը ժամանակավորապես լռել է. փոխարենն Ադրբեջանում են հայկական ֆիլմերի փառատոն կազմակերպում...


Ապրիլի 12-ին Գյումրիում, ապա ապրիլի 17-ին՝ Վանաձորում, տխրահռչակ Գեորգի Վանյանի ու իր փոքրաթիվ կողմնակիցների կողմից փորձ արվեց անցկացնել ադրբեջանական ֆիլմերի փառատոն: Հայ երիտասարդների արդարացի ու գիտակցված բողոքի ցույցի շնորհիվ՝ փառատոնը տապալվեց: 


Ապրիլի 17-ից հետո Վանյանն ընդհատակ է անցել, սակայն ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ ստացված գրանտների ու անձնական շահերի դրդմամբ՝ պարոն Վանյանը չի պատրաստվում հրաժարվել իր ծրագրերից, և կյանքի գնով էլ լինի՝ անցկացնելու է փառատոնը: Մեր կողմից էլ հավելենք, որ կյանքի գնով էլ լինի՝ թույլ չենք տալու երբեք ու ոչ մի դեպքում նման անհեթեթության անցկացումը: Նախ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում Ադրբեջանի հետ, այս երկրում պետական մակարդակով ու ֆինանսավորմամբ իրականացվում է հակահայկական քարոզչություն, բացի այդ ադրբեջանցիները սահմանին կրակում են մեր զինվորների, իսկ օրեր առաջ՝ նաև Դովեղի խաղաղ բնակչության վրա: Սրանք անհերքելի ու լուրջ կռվաններ են: Եվ եթե անգամ Ադրբեջանն ու Հայաստանը չլինեին հրադադարի ռեժիմի պայմաններում, մեզ՝ դարավոր հարուստ մշակույթ ունեցող հայերիս, դրական ոչինչ չէր կարող տալ բարձր ճաշակով, որակով ու պատմությամբ աչքի չընկնող ադրբեջանական կինոարտադրությունը:

Ինչևէ, մինչ պարոն Վանյանը ժամանակավորապես լռել է, փոխարենն Ադրբեջանում են ակտիվացել: Երեկ ադրբեջանական մամուլը բարձրաձայնում էր՝ իրենց երկրում արդեն ամեն ինչ պատրաստ է հայկական ֆիլմերի փառատոն անցկացնելու համար: Եվ ամենազավեշտալին այն է, որ Ադրբեջանում հայկական ֆիլմերի ցուցադրությունը կազմակերպելու ողջ ծանրությունն անձնվիրաբար իր ուսերին է վերցրել մշակույթի հետ առնչություն չունեցող, քաղաքական վերլուծաբան Զարդուշտ Ալիզադեն: Սա ևս մի վառ ապացույց է այն բոլոր թերհավատ հայերի համար, որոնք դեռևս կարծում են՝ ադրբեջանական ֆիլմերի փառատոնը Հայաստանում պարզապես մշակութային փոքրիկ ու անվնաս միջոցառում է՝ քաղաքականությունից դուրս: 
Ալիզադեն հպարտությամբ հայտարարել է՝ իբր սպասում է, որ շուտով Վանյանը իրեն փոխանցի հայկական այն բոլոր ֆիլմերը, որոնք կցուցադրվեն Ադրբեջանում, փառատոնի նախապատրաստական աշխատանքները տևական են լինելու: Ալիզադեն արդեն իսկ պայմանավորվել է հանդիպել Վանյանի հետ ամռանը Վրաստանում, միասին քննարկել ֆիլմերը, ընտրել, ապա աշնանից ոչ ուշ կազմակերպել փառատոնն Ադրբեջանում: Կարևոր է շեշտել քաղաքական վերլուծաբանի հետևյալ խոսքերը. «Ընտրված ֆիլմերը պետք է անպայման մշակման ենթարկվեն»:  Դյուրին է կռահել, որ  «մշակման» արդյունքում հայկական ֆիլմերից իսպառ կհեռացվեն Ադրբեջանին ոչ դուրեկան հատվածները: Պարոն Ալիզադեն այնքան է ոգևորվել, որ արդեն իսկ սպառնում է. «Ես որևէ մեկից թույլտվություն չեմ հարցրել, արգելքներ էլ չկան ու չեն լինի, փառատոնը կայանալու է: Սա իմ անձնական նախաձեռնությունն է: Եթե հանկարծ որևէ մեկի մտքով անցնի սպառնալ ինձ, ապա դեռևս Խորհրդային տարիներից պահպանել եմ հատուկ հեռախոսահամարներով տետրակս, մի քանի տեղ զանգահարելուց հետո հարյուրավոր մարդիկ կհավաքվեն փառատոնի անցկացման վայրում, ու կդառնան իմ անվտանգության ու փառատոնի անցկացման երաշխիքը...»:

Պարոն Ալիզադեին տեղեկացնենք, որ Հայաստանում հարյուրավոր, անգամ հազարավոր մարդկանց հավաքելու համար բնավ պետք չեն տետրակներ, պարզապես անհրաժեշտ է տեղեկացնել, որ եթե հանկարծ Վանյան կոչվածը փորձի հայկական ֆիլմեր փոխանցել ադրբեջանցու, այլևս երբեք Հայաստան վերադառնալու հնարավորություն չի ունենա: Մեր հարյուրավոր ու հազարավոր երիտասարդներն էլ կհասնեն Բաքու, եթե պետք լինի, և լուրջ վտանգ կներկայացնեն Ձեր անվտանգության ու Ձեր փառատոնի անցկացման համար, պարոն Ալիզադե՛:

2 комментария:

  1. ՊԱՐՈՆ ՎԱՆՅԱՆԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱԻ ՀԱՐՑՆԵԼ ԻՆՉ ՈՐ ՄԵԿԻՆ:
    ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՑ ԷԼ ՄԱՐԴ ՉԻ ՄՆԱՑԵԼ, ՈՐ ԻՐԵՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԻ

    ОтветитьУдалить
  2. PARON VANYANIN XORHURD TVEK , VOR XORHRDAYIN JAMANAKNERIC VOCH MEK@ CHI KAROX HASNEL, AYSORVA MASIN XOSEK, NRAN AYNKAN UJEX LTSAKNER EIN OGNUM VOR HRAPARAKAV PORTCEC PXTSEL 1500 000 ZOHVATSNERI HISHATAK@.......... PNTREK TSER SHARKERUM........ NA MER YURAKANCHYURI KOXKIN E , AYD HUDAN.........

    ОтветитьУдалить