вторник, 1 мая 2012 г.

Ադրբեջանի ԱԳՆ-ն շփոթված է. Բաքվի պողոտայի անունը՝ հայերե՞ն...


Այն, որ Google-ը՝ մասնավորապես Google Map-ը, դարձել է ադրբեջանցիների ոխերիմ թշնամին, գաղտնիք չէ: Ամեն Աստծո օր, երբ գործազրկության պատճառով Բաքվի փողոցները չափչփող երիտասարդները զվարճանալու առիթ չեն ունենում, հավաքվում են ու անպայման մի բողոք են գրում Google-ին. բողոքի պատճառ միշտ էլ կգտնվի, քանի որ Արցախի բոլոր տեղանունները հայկական տարբերակով են: Իսկ ահա այս անգամ Google-ը լրիվ չափն ու սահմանն անցավ. այժմ հայատառ է ներկայացված Բաքվի հայտնի պողոտաներից մեկը:



Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ ադրբեջանական կայքերից մեկի ընթերցողը, ապշանքից քար կտրած, հայրենասիրական վեհ զգացմունքներով տոգորված, դողացող ձեռքերով հուզումնալից նամակ հղեց կայքի խմբագրությանը՝ ահազանգելով՝ խայտառակություն, չար կատակ, մեր՝ բուն ու բնիկ ադրբեջանական Նեֆթչիլար պողոտայի անունը գրված է հայատառ: Այնուհետև Ադրբեջանի ԶԼՄ-ները, ձայն ձայնի տված, մեծ աղմուկ բարձրացրին՝ ծեծելով Արտաքին գործերի նախարարության դռները: Օրվա վերջում ԱԳՆ-ից եկավ պոռթկուն, բորբոքված, ես կասեի անգամ հրաբխային-սարսռազդու պատասխան՝ մենք ամեն ինչ կանենք, մենք խիստ բողոքի նամակներ կկազմենք ու կուղարկենք այս անսանձ Google-ին, սա չտեսնված հանդգնություն է, ամոոոոոոոթ J


Օրիգինալ չէր անգամ Կապի ու տեխնոլոգիաների նախարարության մամլո քարտուղարի արձագանքը՝ սա հաստատ հայերի ձեռքի գործն է, նրանց բանսարկություններն են, մենք անպայման կուղղենք…

Մինչ Ադրբեջանում Եվրատեսիլյան իրարանցումից անցում են կատարել Նեֆթչիլարյան խառնաշփոթին, մենք, սիրելի՛ հայեր, ակնդրենք պողոտայի հայատառ անվանումը: Ինչպես կասեին մեր պապերը, սա առաջին դեպքը լինի, վերջինը չլինի J

Комментариев нет:

Отправить комментарий