пятница, 13 апреля 2012 г.

Ադրբեջանի անկախացումից ի վեր մեծագույն ձեռքբերումը. Gay.Az


Ադրբեջանն աշխարհի ամենաազատ, ամենաժողովրդավար ու ժամանակի հետ համընթաց քայլող պետությունն է, որտեղ կա ազատ խոսքի, ազատ ընտրության ու մարդու բոլոր իրավունքները, դրանք աչքի լույսի պես պահպանվում են. Գիշերն ահա նման քաղցր երազ է տեսնում նորին մեծություն Ալիևը: Քանի որ սա ավելին է, քան հեքիաթը, ցնորքը, պատրանքը, անհասանելի է, ինչպես Ալլահը, մնում է հեշտ մի տարբերակ գտնել՝ Արևմուտքի աչքերին թոզ փչելու համար: Մարդու իրավունք հասկացություն գոյություն չունի Ադրբեջանում, քանի որ կա միայն Ալիևը, իր ընտանիքն ու իր կլանը, չի կարող լինել ոչ մի ցույց, բողոքի ակցիա, հակակառավարական ելույթ: Չկա ազատ տնտեսական դաշտ, քանզի ամեն ինչ տնօրինում է Ալիևը ու նույն կլանը, պետության գումարներն էլ նրանց գրպաններում են: Մնում է միայն մի բան...համասեռամոլների իրավունքների պաշտպանություն և նրանց դեմ ուղղված գաղափարների դատապարտում. Եվրոպան սիրում է այսպիսի բաներ: Դե Ադրբեջանի համար դա բավականին դյուրին գործ էր, քանի որ բարոյալքված բանակի զինվորներն ու պաշտոնյաները մոտ էին կանգնած նմանօրինակ համարձակ գաղափարներին: Որպեսզի Եվրոպան հավատա Ադրբեջանի անկեղծ նպատակներին, անհրաժեշտ է բացել կայք՝ քարոզչության միջոց: Ադրբեջանի համար այս պատմական պահը տեղի ունեցավ 2011-ի մայիսին: Կայքը կարող էր լավ կռվան հանդիսանալ, որպեսզի իրականում քարանձավաբնակների հասարակությունը Եվրատեսիլյան մթնոլորտի տպավորություն ստեղծի: Հանճարեղ կայքի անունը կարճ էր, ըմբռնելի ու դիպուկ՝ Gay.Az: Սկզբում կայքին ծանոթանալու համար անհրաժեշտ պայման էր այնտեղ պաշտոնապես գրանցվելը, իսկ այժմ դա բնավ պարտադիր չէ, ավելին՝ կայքի պաշտոնական խմբերն ու նշանակալից թվով Like-եր ունեցող էջերը հասանելի են Facebook-ում, Twitter-ում, YouTube-ում և այլուր: Այստեղ քննարկվող թեմաները, ֆորումները, հոդվածները, լուսանկարներն ու տեսանյութերը ադրբեջանական հասարակության արատների հայելի են:  «Ադրբեջանում կտրուկ աճել է ապահարզանների թիվը»,  «Google-ը կբարձրացնի համասեռամոլների աշխատավարձերը», «Գիտնականներն ապացուցել են, որ համասեռամոլների դեմ ելույթ ունեցողները հոգու խորքում համասեռամոլ են»,  «Հայտնի է Միստեր-Գեյ մրցույթի հաղթողը»…ահա նման խորագրեր են կրում կայքի գլխավոր նյութերը. Ես իհարկե նշել եմ քիչ թե շատ ցենզուրայի սահմաններում գտնվող հրապարակումները, որոնք կայքի 20 % են կազմում: Հատկապես զավեշտալի էին լուսանկարներով ուղեկցվող հետևյալ հոդվածները՝ «Բաքվում ոստիկանները քայլում են՝ ձեռք ձեռքի բռնած», «Բաքվում երիտասարդ տղաները միմյանց ձեռք ձեռքի տված են քայլում»: Ադրբեջանցիների հայատյացության տենդի չափերը մոտավոր պատկերացնելու համար ասեմ, որ անգամ ադրբեջանցի համասեռամոլներին վերաբերող կայքում հանդիպում են հայերի մասին նյութեր: Դե քանի որ մենք իրենց նման «առաջադեմ» չենք, ադրբեջանցի լրագրողները հարկադրված էին մոգոնել մի բան: Արդյունքում  կայքում զետեղել են հայ ոստիկանների լուսանկարներ, որոնք պարզապես իրար կողք են կանգնած: Իսկ Gay.Az-ի բուն նպատակը բացահայտում են մեծ թիվ կազմող, Եվրատեսիլի ու այս առիթով գեյ-պարադների անցկացման մասին հրապարակումները:
Իմ մեծ ու բարի հայկական սրտից բխած խոսքերով ադրբեջանցի համասեռամոլներին մաղթում եմ՝ ծլե՛ք, ծաղկեք, զորանա՛ք, ձեզ բեղուն գործունեություն, իսկ մենք՝ հին հայացքների տեր հայերս, կշարունակենք թարս հայացքներ նետել Կոմայգում «ծիկրակողներին»...

1 комментарий:

  1. հայեր ջան էջս բլոկ է, հուսով եմ այս երկու օրն այսպես կկարդաք, մինչև կարողանամ խմբերում դնել...

    ОтветитьУдалить