суббота, 28 апреля 2012 г.

Ադրբեջանցիները բողոքում են Одноклассники.ru սոցցանցի հայ օգտատերերի դեմ. բողոքներն արդյունավետ չեն...


Այն, որ ամբողջ Facebook-ով վխտում են ադրբեջանցիների կողմից հատուկ նպատակներով պատրաստված հակահայկական խմբերն ու էջերը՝ մի քանի հազարի հասնող անդամներով կամ Like-երով, պարզվում է՝ բնական երևույթ է, բայց արի ու տես, որ Одноклассники.ru սոցցանցի հայկական խմբերը՝ ուղղված ադրբեջանական քարոզչության դեմ, խորապես մտահոգում են մեր հարևաններին: 

Ադրբեջանական մամուլը գրում է. «Одноклассники.ru կայքը վերածվել է իսկական հակաադրբեջանական բաց հարթակի: Մենք ստուգեցինք ու պարզեցինք, որ մեր հայրենակիցներն իրոք ճշնված իրավիճակում են այս սոցցանցում, որտեղ ամեն քայլափոխի աչքի են ընկնում ադրբեջանցիներին վարկաբեկող ստատուսները, մեկնաբանությունները, խմբերն ու էջերը:  Մեր տվյալների համաձայն՝ այս ամենի հեղինակը հայերն են...»:

Այսպիսով, ադրբեջանցիները համախմբվել ու դիմել են Одноклассники.ru սոցցանցի ադմինիստրացիային՝ ներկայացնելով իրենց սրտաբուխ բողոքը: Ցավոք, պատասխանը հակիրճ էր և հուսալքող. «Մենք հետևում ենք սոցցանցի աշխատանքներին, սակայն խմբերն ու էջերն ահռելի մեծ թիվ են կազմում, բացառված է յուրաքանչյուրի գործունեությանն անխախտ հետևելը: Եթե լինում են կոպիտ խախտումներ ու սխալներ, մենք զգուշացնում ենք, զգուշացումները չընդունելուց հետո՝ հեռացնում խումբը: Անհեթեթ է այն միտքը՝ իբր սոցցանցը մտածված հակաադրբեջանական քարոզչություն է խրախուսում կամ կատարում...»:

Դե Одноклассники.ru-ում որտեղի՞ց իմանան, որ ադրբեջանցիները քնում և արթնանում են այն մտքերով, թե այս անգամ իրենց ով է ճնշում, նեղացնում, վիրավորում, վարկաբեկում: Իսկ Одноклассники.ru-ի հայկական բոլոր խմբերին ու էջերին ցանկանում են հաջող գործունեություն  :) 

Комментариев нет:

Отправить комментарий