воскресенье, 13 мая 2012 г.

Արցախի գոհարը. Գանձասար (ֆոտո)

Գանձասարը վանական համալիր է Արցախում, Մարդակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, նախկինում Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում։ Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։
Գանձասարը առաջնորդարան էր և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։
Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216 – 1238 Հասան-Ջալալ իշխանի կողմից[1]։ Գանձասարը 1400 – 1816 թթ. Աղվանից կաթողիկոսների նստավայրն էր։ 1923-ից` Ադրբեջանին բռնակցվելուց հետո, ցավոք, չի գործել, և միայն հնարավոր է եղել այն նորոգել 1993-1997 թվականներին:
Գանձասարի համալիրում են Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (որի խորանում թաղված է Հովհաննես Մկրտչի գլուխը), գավիթը (1261 թ-ին հիմնադրել են Հասանը և նրա կինը` Մամքանը, ավարտել է նրանց որդի Աթաբակը 1266 թ-ին), պարիսպները (XVII դար), բնակելի խցերը, թաղածածկ սեղանատունը (1689 թ.), դպրոցի երկհարկանի շենքը (1898 թ.):
Համալիրից հարավ հին գերեզմանատունն է:
Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ուղղանկյուն, ներքուստ` խաչաձև, 4 անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է, որն աչքի է ընկնում հարուստ հարդարանքով: Ներսում` թմբուկի հիմքին, տեղադրված են բարձրաքանդակ գլուխներ (խոյի, ցուլի, մարդու), բեմառաջքը զարդարված է երկրաչափական քանդակներով: Ամենաուշագրավը 16-նիստանի թմբուկը և հովհարաձև վեղարն են: Նիստերը մշակված են պատկերաքանդակներով, լուսամուտների քանդակազարդ պարակալներով, կողերը շեշտված են նուրբ որմնասյուներով: 




























































































































































Комментариев нет:

Отправить комментарий