четверг, 17 мая 2012 г.

Ադրբեջանական լրատվական կայքում՝ Հայաստանի տեսարժան վայրերի ու Երևանում վաճառվող նոութբուքերի գովազդ (ֆոտո)

Ադրբեջանական ամենաընթերցվող լրատվական կայքերից մեկն աչքի անցկացնելիս նկատեցի հետաքրքիր մի բան. միգուցե՝ պատահականություն, միգուցե՝ ոչ...
Լրահոսի հատվածից ներքև տեղակայված է Google-ի գովազդի տեղը, որտեղ էլ չգիտես ինչպես հայտնվել էին turbina.ru կայքի՝ Հայաստանի տեսարժան վայրերի մասին պատմող նոթերը՝ հայկական հայտնի վանքային համալիրների, եկեղեցիների, միջնադարյան կոթողների, ինչպես նաև Երևանի ժամանակակից կառույցների որակյալ լուսանկարներով և Հայաստան այցելած զբոսաշրջիկների հիացական մեկնաբանություններով:















Փորձեցի կրկին բացել կայքը...այս անգամ պատկերն առավել գոհացուցիչ էր :) գովազդի՝ նշածս նույն հատվածում ոչ միայն վերոհիշյալ turbina.ru-ն էր, այլև Երևանում նոութբուքերի վաճառքի համար նախատեսված հայկական կայքի լինկը: 







Ինձ տեղեկացրին, որ սա պատահականություն է, այնուհանդերձ, շուրջ մեկ ժամվա ընթացքում հենց ադրբեջանական կայքում նմանատիպ բովանդակությամբ գովազդների ի հայտ գալու փաստի զուգադիպություն լինելը, համաձայնե՛ք, կասկածելի է...

Հ.Գ. Հետաքրքիր է՝ ադրբեջանցիները բողոքի նամակներ կհղե՞ն Google-ին այս առիթով...



Լուսանկարները մեծ չափերով դիտելու համար ձախ քլիք արեք ցանկացած լուսանկարի վրա

6 комментариев:

  1. Անի ջան եթե դու մտնեիր այդ լրատվական կայքերը ադրբեջանական սեռվեռներից բնականաբար քեզ մոտ չէին հայտնվի այդ գովազդները, գուգլը դա անում է ըստ թիրախային լսրանաի, չնայած դու մտնում էս ադրբեջանական կայք, բայց տարածական առումով դու գտնվում ես Հայաստանի տարածքում-հայաստանի user ես, ադրբեջանում այդ գովազդը չի երևու, այլ ուրիշ բան

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Շնորհակալություն մեկնաբանության համար Արևկա ջան

      Удалить
  2. Этот комментарий был удален администратором блога.

    ОтветитьУдалить
  3. Этот комментарий был удален администратором блога.

    ОтветитьУдалить
  4. Этот комментарий был удален администратором блога.

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Էթիկայից խոսելու փոխարեն նախ էթիկա սովորեք

      Удалить