воскресенье, 13 мая 2012 г.

Ապտակ Ադրբեջանին. Արցախի Վանք գյուղի ցանկապատը՝ ադրբեջանական համարանիշներից (ֆոտո)

Արցախում եղած օրերին առիթ ունեցա այցելել Վանք գյուղ, որտեղ էլ պատահաբար նկատեցի փողոցի երկայնքով ձգվող ցանկապատը՝ մեքենայի համարանիշներով: Մոտեցումը բավականին ինքնատիպ էր. շատ ավելի զարմացա, երբ տեղաբնակներն ինձ ժպիտով պատմեցին, որ 1999-2000 թթ. ընթացքում կառուցված ցանկապատը ազատագրումից հետո գյուղի շրջակայքում մնացած ադրբեջանական մեքենաների համանիշներից են սարքել: Ադրբեջանին մնում է հերթական անգամ բողոքի անպատասխան նամակներ պատրաստել, քանի որ իրենց մեքենաների համարանիշներին վիճակված էր ընդամենը որպես ցանկապատ ծառայել ազատագրված Արցախի բնակիչների համար:









4 комментария: