суббота, 26 мая 2012 г.

Արցախի դպրոցների շրջանավարտների համար հնչել է վերջին զանգը (տեսանյութ)


2012 թվականի մայիսի 25-ին Արցախի 216 դպրոցներից 147-ում հնչել է վերջին զանգը: Ծաղիկներով, փուչիկներով ու թաց աչքերով 1688 աշակերտ հրաժեշտ տվեց հարազատ կրթօջախին: Մայրաքաղաքի 6 ուսումնական հաստատություններում 12-րդ դասարանն ավարտեց 564 շրջանավարտ, իսկ հիմնական դպրոցներում
9-րդ դասարանն ավարտեց 713 աշակերտ: Արցախյան դպրոցներում վերջին զանգին նվիրված միջոցառումները մեկնարկեցին ժամը 10-ից: Ստեփանակերտի համար 8 և 11 ավագ դպրոցներում կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին ներկա էին նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ու ԿԳ նախարար Վլադիկ Խաչատրյանը:


Комментариев нет:

Отправить комментарий