пятница, 4 мая 2012 г.

Արցախ. Ծիծեռնավանքի թանգարանի ուշագրավ գտածոները (հարցազրույց/ֆոտո)


Ներկայացնում եմ Արցախի անկախ հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո ձորակի Ծիծեռնավանքի եկեղեցու դպիր և թանգարանի պատասխանատու Արման Սրապիոնյանի հետ հարցազրույցը, որի ընթացքում նա պատմել է մեզ բացառիկ ու մինչ այժմ չլուսաբանված գտածոների մասին:


-Կներկայացնե՞ք թանգարանն ու առավել ուշագրավ նմուշները:
_Սա Մայր թանգարանի ճյուղն է, սեղանատունն է եղել, հիմնվել է 16-րդ դարում, հիմնականում վաղ միջնադարյան առարկաներ են՝ եկեղեցածիսական խեցեղեն, սպասքեղեն, ջրաման, կուլա, մասունքներ, գրված է անունն ու գտնվելու ժամանակը:

Սուրբ Մարիամի պատկերաքանդակը՝ մանուկ Հիսուսի պատկերով, եղել է ջահակալ, ամրացվել է ինչ-որ բանի վրա, հոգևորականի ձեռնախաչեր կան՝ որդան կարմրի հետքերով: 



Եկեղեցին մինչև վերանորոգումն այս վիճակում էր, խաչը գցել են, վեղարը վերացրել էին թուրքերը, եկեղեցու հետ այս սրահը վերականգնեցին:


Սրանք հավանաբար մառաններ էին փոքրիկ՝ ամռան տապին սնունդը պահելու համար:


Սա խաչքարերի պատմության մեջ վաղագույնների շարքին է պատկանում: Բավականին պարզունակ է, ներքևի հատվածում՝ երկու շրջանակներ են՝ հավանաբար լուսատուներին են խորհրդանշում: Աղավնին, կարծում եմ, մտածված են կոտրել, Հովնան Օձնեցու ժամանակից՝ Քրիստոսի միաբնակության ու երկբնակության պատճառով:


Ահա վեցթևանի աստղով խաչքարի բեկորներ են




Սա կամ ավազան էր, կամ էլ խաչի պատվանդան:

_Սուրբ Մարիամի պատկերաքանդակ՝ գառը գիրկը. Քրիստոսի խորհրդանիշն է, 




կա եպիսկոպոսական կնիք՝ Ադամի, Եվային, կենտրոնում՝ Կենաց ծառի պատկերներով:



-Մոմակալ է՝ երկու թռչնապատկերներով, ցավոք, լավ պահպանված վիճակում չի հասել մեզ:

_ Ունենք ֆրանսերեն, անգլերեն և օտարալեզու գրականություն: Թանգարանի գրքերը չեն վաճառվում ու նվիրվում:




_Լուսանկարում Մենուշն է՝ վերանորոգումը կատարող վարպետը: Լուսանկարն այդ ժամանակ է արվել:


Աստիճանավոր պատվանդանի պատկերով խաչի պատկերով բեկոր,




Հետաքրքրություն են ներկայացնում նաև թանգարանին կից՝ բաց երկնքի տակ տեղադրված հեթանոսական կոթողներն ու խաչքարաբեկորները.











Սեղանատան պատերի մեջ ևս ագուցված խաչքարեր կան.






_Աշխատանքներ տարվու՞մ են ցուցադրությունն  առավել հարմարավետ դարձնելու համար:
_Լուսավորության խնդիրը շուտով կլուծվի: Որոշ հատված հատուկ սալիկներով չենք պատել, որպեսզի բնականին ու տվյալ ժամանակաշրջանին մոտ լինի, հնության զգացողության լինի: 


Մնացյալը սալիկապատ է:

_Շա՞տ այցելուներ են լինում:
_Չենք դժգոհում, տարբեր երկրներից շատ են գալիս, հատկապես՝ տուրիստական սեզոնին: Այժմ Ծիծեռնավանքի մասին տեղեկատվություն կա համացանցում, տարբեր կայքերում: Դա նպաստում է  տուրիստներին ներգրավելուն:




1 комментарий:

  1. Ես մի քանի տարի առաջ եմ եղել այդ հրաշալի վայրում: Ամենատպավորիչն ինձ համար վանքն ինքն էր, ինքնատիպ և ճարտարապետական այնպիսի լուծումներով բազաիլիկ, որ այլ տեղ չես հանդիպի: Ինձ վրա տպավորություն թողեց նաև Արման դպիրի ընտանիքը: Այն ժամանակ 7 երեխա ուներ: 1-ին էլ, ում հովհաննես պիտի անվանեին սպասում էր կինը: Ասաց կանգ չեն առնելու, զավակներ ունենալու են որքան Աստված կտա:

    ОтветитьУдалить