понедельник, 4 июня 2012 г.

Ադրբեջանում իրարանցում է. ԱՄՆ կոնգրեսմենը խոսում է՝ ի պաշտպանություն Արցախի


Ադրբեջանական ԶԼՄ-ներն արդեն մի քանի օր է, ինչ ակտիվորեն քննարկում են ԱՄՆ կոնգրեսմեն Ադամ Շիֆֆի հայտարարությունը: Հղում տալով ամերիկահայ մամուլի հրապարակումներին՝ ադրբեջանական կայքերը գրում են. 



«Միացյալ նահանգների կոնգրեսմեններից մեկն ակնհայտորեն հայամետ դիրքորոշում է գրավել: Պարոն Շիֆֆը լրագրողներին պատմել է, որ 2013 թվականին ԱՄՆ-ն զգալիորեն կրճատելու է արտաքին օգնության գումարների չափը, սակայն չգիտես ինչու Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը տրամադրվող օգնությունն իրողություն է. կոնգրեսմենն անգամ նշել է, որ Հայաստանին ցուցաբերվելու է 40 մլն դոլար օգնություն, իսկ ահա Արցախի մասին ասել է. «Անցյալ տարի մենք գումարային օգնություն հատկացրել ենք ԼՂՀ-ին, սակայն շուտով պարզել ենք, որ հնարավոր է պետբյուջեից առավել մեծ հատկացումներ անել, եթե Արցախի կարգավիճակին ավելի ստույգ ձևակերպում տրվի: Ուստի այս տարի ներկայացրել ենք նոր ձևակերպումները, որոնք թույլ կտան նվազագույնը 5 մլն դոլար հատկացնել Արցախին»: Հիշեցնենք, որ կոնգրեսմենի այս հայտարարությունը ոչ մի բան չի փոխում...»:


Հարկադրված եմ հիասթափեցնել ադրբեջանցիներին. այս հայտարարությունը շատ բան է փոխում և փոխելու: Սա միայն սկիզբն է: Արցախը ներկայացնելով որպես անկախ պետություն՝ ամենամյա գումարային հատկացումները մեծ չափերի կհասնեն, բացի այդ էլ ԼՂՀ-ն հնարավորություն կունենա պաշտոնապես համագործակցել ԱՄՆ քաղաքական, հասարակական ու տնտեսական բազում նշանակալից կառույցների և կազմակերպությունների հետ: 

Комментариев нет:

Отправить комментарий