суббота, 9 июня 2012 г.

Ձեռքդ տու՛ր. ես լույս եմ բերել...


Քո սենյակի լույսը մարած է. մթնշաղում նշմարվում են հատակին թափված բազում սևագրերդ, սպիտակ թղթերդ, բացված գրքերդ, գրիչներդ, կոտրված մատիտներդ: Գրասեղանիդ վրա տողեր են քերծված, ու թափված թանաքի հետքեր կան: Պատից կախված նկարները սևուսպիտակ են: Լքված դաշնամուրիդ ստեղների մեծ մասը չկա:
Հագուստներդ անփութորեն գցել ես աթոռի թիկնակին, իսկ մաշված կոշիկներդ մահճակալի մոտ են նետված…





Ես փորձում եմ հասնել քո աթոռին մեկ ցատկով, որ հետքեր չթողնեմ հատակի թղթերիդ, ապա փորձում եմ նստել, բայց աթոռիդ ոտքերը երերում են. ընկնել կարելի է…
Ես նշմարում եմ քո ծանոթ ուրվագիծը` կծկված ձմեռային վերարկուի մեջ…
Թու՛յլ տուր բացեմ պատուհանդ, ձեռքդ տու՛ր. ես լույս եմ բերել…



Հեղինակ՝ Անի Մարգարյան

Комментариев нет:

Отправить комментарий