четверг, 14 июня 2012 г.

Ադրբեջանի ձախողումը. Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցիներին արգելել են արտաբերել Ղարաբաղ բառը


Ադրբեջանական մամուլը հրապարակում առ հրապարակում կորցնում է տեղեկատվական պատերազմում իր գրավված դիրքերը: Ասածիս վառ ապացույցը մեծ թիվ կազմող այն հոդվածներն են, որտեղ ադրբեջանցիները խոսում են Արցախին վերաբերող հարցերում իրենց ակնհայտ ձախողումների, Արցախյան հակամարտության լուծման՝ իրենց իսկ համար ոչ բարենպաստ տարբերակների, միջազգային ասպարեզում հեղինակություն ունեցող քաղաքագետների ու քաղաքական գործիչների հակաադրբեջանական-հայամետ ելույթների մասին:




Ադրբեջանական էլեկտրոնային ԶԼՄ-ներն օրերս ազդարարել էին՝ հայերի գործադրած ջանքերի ու ճնշումների արդյունքում Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցիներին արգելվել է արտաբերել Ղարաբաղ բառը: Ադրբեջանցի հոդվածագիրը սրտնեղում է. «Ռուսաստանի հայերը չափն ու սահմանն անցել են: Հունիսի 12-ին Սանկտ Պետերբուրգի Պալատական հրապարակում տեղի է ունեցել Ռուսաստանի օրվան նվիրված համերգ, որի ժամանակ ելույթ է ունեցել նաև ադրբեջանական «Չինար» երգչախումբը: Մեր երիտասարդ երգիչները նախապես տեղեկացրել էին կազմակերպիչներին, որ կատարելու են «Իմ Ադրբեջան» երգը: Ինչպես հաղորդում է երգչախմբի ղեկավար Հեյրանս Միրզոևը, Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի միջամտությունների արդյունքում առանց անգամ Միրզոևին տեղյակ պահելու երգից հեռացվել են «Սոխակների երկիր են կոչում հպարտ Ղարաբաղը» բառերը: Միրզոևը հավաստիացնում է, որ երգը բազմիցս կատարվել է տարբեր երկրներում, բայց առաջին անգամ են նման հանդգնություն տեսնում: Նշենք նաև, որ համերգի ընթացքում ելույթ է ունեցել հայկական Արմսթայլ համույթը, իսկ հայերի համար նախատեսված վրանի վրա՝ չնայած մեր հայրենակիցների բողոքների, փողփողացել է հայկականի հետ մեկտեղ ԼՂՀ դրոշը: Ավելին, հայերը պարբերաբար վանկարկում էին՝ Արցախը մերն է՝ ցանկանալով ծեծկռտուք հրահրել: Այնուհանդերձ, Սանկտ Պետերբուրգի ադրբեջանցիների միությունը պատրաստվում է կտրուկ գործողությունների, հնարավոր է դատական գործ հարուցվի համերգի կազմակերպիչների դեմ...»:


Կարծում եմ՝ հարուցվող դատական գործն ունենալու է ադրբեջանցիների կողմից հասկանալի պատճառներով Google-ի դեմ ուղղված սպառնալիքների ու բողոքների տխուր ճակատագիրը: Հավելեմ, որ որոշ ադրբեջանական կայքեր գրել էին՝ իբր Սանկտ Պետերբուրգի հայերը սպառնացել են ծծմբաթթու լցնել ադրբեջանական «Չինարի» երգիչների վրա, եթե նրանք փորձեն արտաբերել Ղարաբաղ բառը, և արի ու տես, որ խեղճ երգիչներն ահաբեկվել են...միգուցե Ադրբեջանի լրագրողներն անաչառ գտնվեն ու հիշատակեն այն մասին, թե լրջագույն սպառնալիքների ինչպիսի տարափ են թափում Արցախ ոտք դրած ցանկացած արտասահմանցու գլխին՝ ընդհուպ մինչև վերջինիս ընտանիքի անվտանգությանը սպառնալը: Իսկ Պետերբուգի հայկական համայնքը հերթական անգամ դրսևորել է իր հավաքական ուժն ու ճկուն դիվանագիտությունը: Հպարտանում ենք ձեզանով:


2 комментария:

  1. Պայքար Հակայակական Նյութերի Դեմ. Հալալ է մեր հայրենակիցերին իրենց գորձադրած ջանքերը գնահատվում է

    ОтветитьУдалить