суббота, 16 июня 2012 г.

Ադրբեջանը սրտնեղել է. Հայերն ամենախաղաղասերն են Հարավային Կովկասում...


Եթե որևէ պետություն, կազմակերպություն կամ անհատ փորձի թեկուզ մեկ անգամ դրական արտահայտվել հայի կամ Հայաստանի ու առավել ևս Արցախի մասին, մեխանիկորեն դառնում է մեր աննամուս հարևան Ադրբեջանի աչքի փուշը: Եվ այս պարագայում կարևոր չէ իհարկե, որ այդ պետությունը կարող է լինել ԱվստրալիանJ...


Օրերս ադրբեջանական կայքերից տեղեկացա, որ ավստրալիական հեղինակավոր կազմակերպություններից մեկը կազմել է Global Peace Index` Խաղաղասիրության համաշխարհային ցուցակ: Կազմակերպության հանգամանալից հետազոտությունների համաձայն՝ Հարավային Կովկասում ամենախաղաղասեր պետությունը Հայաստանն է. այն ընդհանուր առմամբ 115-րդ տեղում է՝ առաջ անցնելով Ադրբեջանից, Վրաստանից ու Իրանից:

Ադրբեջանցի լրագրողները ջանք ու եռանդ չեն խնայում Ավստրալիայի քաղաքական, տնտեսական, մշակութային և բոլոր այլ դաշտերը տեղը-տեղին վարկաբեկելու համար (չնայած այն հանգամանքին, որ Ավստրալիան բավականին բարեկեցիկ երկիր է), և անշուշտ չեն մոռանում Արցախյան հակամարտության մասին հոխորտալ ու Հայաստանին, հին ադրբեջանական ադաթի համաձայն, ագրեսոր անվանել:


Թող որ միշտ նմանատիպ նորություններով լեցուն լինեն մեր սրտնեղած հարևան Ադրբեջանի ԶԼՄ-ները...



Հ.Գ. Նյութս ակամայից հումորով ստացվեց, քանզի մարդ արարածի համար պարզապես անհնարին է լիաթոք չծիծաղել կրակն ընկած ադրբեջանցի լրագրողների մտացածին մեկնաբանությունների վրա:

Комментариев нет:

Отправить комментарий