воскресенье, 24 июня 2012 г.

Քո կտավներում իմ դիմանկարը երբեք չի հայտնվի...


Քո կտավներում իմ դիմանկարը երբեք չի հայտնվի.ես չեմ իշխի քո մտքերի փոթորկոտ օվկիանոսում…



Քո անուրջների գահին ես երբեք չեմ բազմի, իմ անունը տեղ չի գտնի անգամ քո հուշամատյանի լուսանցքներում, և իմ մատների թեթև հպումից քո լուսամփոփը ցոլքեր չի արձակի…


Իմ ուրվագիծը չի արտատպվի քո հեռուներում, իսկ իմ ձայնի ելևէջները քո հոգու խորքերում երբևէ չեն հնչի…
Իմ ժպիտը երբեք չի հափշտակի քո քունը, և քո գիշերները ես չեմ շղարշի…




Քո մեղեդին երբևէ չի թակի իմ պատուհանը, իսկ իմ էությունը չի հյուրընկալվի քո անկյունում…
Սակայն գիտե՞ս.  ես քեզ կնվիրեմ կես հայացք, ու դու այն կպահես քո ափի մեջ, իսկ երբ  ես շուտով անցնեմ, գնամ, ափդ կբացես և կկարոտես լոկ մեկ վայրկյան...
Ուստի, քո կյանքի հորձանուտում կարոտի այդ մեկ վայրկյանը կպատկանի հենց ինձ...



Комментариев нет:

Отправить комментарий