суббота, 28 июля 2012 г.

Հովհաննեսը գրանցեց Հայաստանի առաջին հաղթանակը Լոնդոն 2012 Օլիմպիական խաղերում...


Լոնդոնում մեկնարկած Օլիմպիական խաղերում ասպարեզ դուրս եկավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը: 



60կգ քաշային ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը որակավորման փուլում հաղթեց Գերմանիայի ներկայացուցիչ Տոբիաս Էնգլմայերին: Հաջորդ փուլում Դավթյանի մրցակիցն է լինելու Ադրբեջանի ներկայացուցիչ Իլգար Մուշկիևը:


21-ամյա Մուշկիևը 2011թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրն է:


Ձյուդոյով սկսել է զբաղվել 12 տարեկանից մարզիչ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ եւ մինչեւ հիմա Հովհաննես Դավթյանի անհատական մարզիչը Հայաստանի վաստակավոր մարզիչ Կարեն Սիմոնյանն է:

Օլիմպիաական խաղերի ուղեգիրը նվաճել է 2011 թվականի ընթացքում, վաստակելով համապատասխան վարկանիշային միավորներ, որոնք էլ ի վերջո ապահովել են Լոնդոնում հանդես գալու իրավունքը:

Комментариев нет:

Отправить комментарий