пятница, 20 июля 2012 г.

Մինաս Ավետիսյան. հանճարեղ հայ գեղանկարիչը (40 լուսանկարներ/40 photos)

Մինասը՝ համեմատաբար ուշ սկսելով զբաղվել գեղանկարչությամբ, միանգամից ուշադրություն է գրավում իր անսովոր մտածողությամբ։ 1960թ անհատական ցուցահանդեսից հետո, կարծիքները հակասական էին։ Որոշ արվեստաբաններ թերահավատորեն էին նայում Մինասի աշխատանքներին։ 












































Նկարչի հիմնական թեմաներից մեկը Ջաջուռի բնաշխարհն է, այն տունը, որտեղ ծնվել է նկարիչը, մայրը՝ դռան շեմքին կանգնած, ձեռքերը խաչած («Շեմքին», 1975,Ժամանակակից արվեստի թանարան, Երևան), հայրենի լեռները, բնաշխահրը։ Կապված լինելով մոր հետ և շուտ կորցնելով նրան, Մինասը Մոր թեմային է անդրադարձել իր բոլոր աշխատանքներում՝ և՛ գեղանկարներում, և՛ որմնանկարներում, և՛ գծանկարներում։ Նրա ներկապնակում գերակշռում են կարմիրը, կապույտը, նարնջագույնը, դեղինը… Մանկության օրերին գյուղում ստացած տպավորություններից են բխում նկարչի ամենավառ ու գունեղ կոմպոզիցիոն կտավները. («Գորգ են գործում», «Խնոցի», «Գյուղը», «Քնածը» և այլն): Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ջաջուռյան պատկերաշարը: «Ջաջուռ» բնանկարը (1960թ. Կտավ, յուղաներկ, Ժամանակակից արվեստի թանարան, Երևան) սինթեզն է այն առավել արժեքավորի, որ նկարիչը ձեռք է բերել բնությունը պատկերող իր բազմաթիվ կտավներում:

Комментариев нет:

Отправить комментарий