вторник, 3 июля 2012 г.

Վրացի լրագրողները գովում են Ստեփանակերտի օդանավակայանը, Ադրբեջանում փնովում են վրացի լրագրողներին...


Ադրբեջանական ԶԼՄ-ները հայերին խայթելու նպատակով պատեհ-անպատեհ բազմիցս բարձրաձայնում էին հարևան վրացիների հետ «դարերից եկող եղբայրական հարաբերությունների մասին», ավելին՝ վրացիներին հնարավորինս հաճոյանալու համար նյութեր էին հրապարակում՝ իբր հայերն ինչպես են սեփականացրել ու սեփականացնում վրացիների մշակութային ժառանգությունը:



Սակայն վերջերս սև կատու է անցել վրաց-ադրբեջանական «ախպերության» միջև...արի ու տես, որ այս աներես վրացիները հանկարծ որոշել են վեր կենալ ու գնալ ԱՐՑԱԽ: Դա դեռ ներելի է, բայց այն, որ վրացիները լավ-լավ բաներ են գրում Ստեփանակերտի, ավելին՝ Ադրբեջանի կոկորդում կանգնած Ստեփանակերտի օդանավակայանի թեմայով, այ դա արդեն դավաճանություն է J


Ադրբեջանական կայքերն ակտիվորեն ցիտում են Georgia Times-ի թղթակցի հոդվածը, որն անձամբ եղել է Արցախում, հիացական արտահայտություններով նկարագրում է Ստեփանակերտը, ինչպես նաև մի ծավալուն պարբերություն նվիրում Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանի արտաքին տեսքի, հմուտ անձնակազմի, ժամանակակից սարքավորումների ու ինքնաթիռների նկարագրությանը՝ վերջում հավելելով. «Ստեփանակերտում բացարձակապես անտեսում են Ադրբեջանի սպառնալիքները՝ իբր հարևան Ադրբեջանը կոչնչացնի Արցախից չվերթ կատարող ցանկացած ինքնաթիռ…»:
Ադրբեջանցի կատաղած լրագրողները, տուրք տալով իրենց զգացմունքներին, մտքներին եկած բառերով ցեխն են մտցնում իրենց «սիրելի» վրացիներին, ապա մեջբերում են ադրբեջանցի վերլուծաբանների ու պաշտոնյաների՝ վաղուց հնացած պնդումները, որ Ստեփանակերտի օդանավակայանը չի գործելու ու վերջ J

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանցի կոլեգաները հորինելու ասպարեզում մրցակիցներ չունեն, առաջարկում եմ հայամետ հրապարակումների առաջ բերած կատաղության դեմ դեղամիջոց հորինել, քանի որ այլընտրանք չունեն: Ստեփանակերտի օդանավակայանը գործելու է...

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить