пятница, 6 июля 2012 г.

Թուրքիայում առաջին լուսանկարիչներն ու այս արվեստը զարգացնողները հայեր էին...


Գիտական ու լրագրողական բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք իրականացվել են հայերի, օտարազգիների, անգամ հենց նույն թուրքերի կողմից, վկայում են անհերքերլի մի իրողության մասին. Թուրքիայում մշակույթի գրեթե բոլոր ճյուղերը հիմնադրվել ու զարգացել են հայերի շնորհիվ:




Հարկ է նշել մասնավորապես լուսանկարչական արվեստի մասին, քանզի Օսմանյան կայսրությունում առաջին լուսանկարչական ստուդիան հիմնվում է Պոլսի Բեյօղլու (Պեյօղլու) կամ Բերայի թաղամասում, որտեղ բնակչության գերակշիռ մասը քրիստոնյաներ էին: Ահա այստեղ 1857 թ. լուսանկարչական կենտրոն է բացում հայազգի Պասկալ Սեբահը: Նա այն բացառիկ անձանցից էր, որ սուլթանի կողմից պարգևատրվում է Մեջիդեյի երրորդ աստիճանի շքանշանով: 1881 թվականին տեղի ունեցած մեծ հրդեհի պատճառով, ցավոք, նրա լուսանկարչատան բոլոր աշխատանքներն այրվել են:



Թուրքական գիտական հրատարակությունները` որպես լուսանկարչության հիմնադիր Թուրքիայում, այնուհանդերձ, նշում են Սառռաֆ Միքայել Աբդուլլահյանի որդիներին` Վիչեն, Գևորգ ու Հովսեփ Աբդուլլահ եղբայրները: Նրանց է պատկանում նաև կայսրությունում լուսանկարների մեծացման մենաշնորհը: 1836 թվականին Աբդուլլահյանները դառնում են սուլթան Աբդուլազիզի հատուկ լուսանկարիչները, իսկ 1867-ին. Բերայի ռուսական դեսպանատան մոտ բացում են լուսանկարչատուն` «Աբդուլլահ եղբայրներ» անվամբ: Նույն թվականին Փարիզում կայացած միջազգային լուսանկարչական ցուցահանդեսում նրանք մրցանակ են ստանում: Պետք է ասել նաև, որ Վիչենը մտերիմ էր Սադրազամ Ֆուադ փաշային, անձամբ էր նկարում Օսմանյան մեջլիսի բոլոր պալատականներին: Աբդուլհամիդի կառավարության տարիներին եղբայրները եղել են պալատական նկարիչներէ սուլթանի հրամանով լուսանկարելով կայսրության ամբողջ տարածքը: Արված լուսանկարներից սուլթանն ընտրում էր առավել որակով նկարները, որոնք կփաստեին Կայսրության հզորության և անծայրածիր տարածքների մասին, ապա դրանք ուղարկում էին եվրոպական մի շարք երկրներ երկրներ: Քանի որ Արևմտյան Հայաստանը ամենագեղեցիկ ու զարգացած հողերի ուներ, ուստի լուսանկարները վերաբերում էին գերազանցապես Պատմական Հայաստանին: Սուլթան Աբդուլհամիդը հայ լուսանկարիչների աշխատանքների հիման վրա պատրաստել է «աստղային ալբոմներ» կոչվող հավաքածուները, որոնք ընդգրկում են ավելի քան 35.000 լուսանկարներ:
Թուրքիայում մեծ հռչակ է վայելել նաև հայազգի Պողոս Թարքուլյանը, որը հմտացել է դիմանկարներ նկարելու, նույնիսկ ձեռքով դրանք ներկելու արվեստի մեջ: Թուրքիայի հանրապետության հռչակումից հետո Թարքուլյանը դառնում է Աթաթյուրքի հայտնի լուսանկարիչներից մեկը` բացի Աթաթյուքրից հավերժացնելով Շահ Մուզաֆֆերեդին, Վիլհելմ Երկրորդին, Կառլ առաջինին ու ժամանակի հայտնի մի շարք պաշտոնյաներին ևս: Առաջին թողարկված 50, 100, 500, 1000 թղթադրամների վրա արտատպված Աթաթյուրքի դիմանկարի լուսանկարիչը կատարել է հենց Պողոս Թարքուլյանը:
Թուրքիայում բազում հետևորդներ ունեցող անվանի լուսանկարիչներ են եղել հայազգի Գյուլմեզ եղբայրները, Աշիլ Սամանջըն, Ջեռոմ Սըվաջյանը, Փափազյան եղբայրները, Անտուան Զիլփոջյանը և այլոք:
Հետամնաց երկիր համարվող Օսմանյան կայսրությունում ամենահայտնի դիվանագետները, հասարակական-քաղաքական գործիչները, մտավորականներն ու արվեստագետները եղել են հայեր` առանց որոնց Թուրքիան կընկղմվեր խորը մտավոր քաոսի մեջ:

Комментариев нет:

Отправить комментарий