вторник, 17 июля 2012 г.

Ադրբեջանական հերթական մերկացված սուտ. Տոլմայի փառատոնը Սարդարապատում հաջողությամբ կայացել է…


Դեռևս հուլիսի 11-ին Սարդարապատի հուշահամալիրի հարակից տարածքում կայացավ Տոլմայի հայկական փառատոնը: Միջոցառման նպատակը հայ ավանդական կերակրատեսակների մասսայականացումն էր և հայոց ոչ նյութական մշակութային արժեքներից մեկը համարվող հայկական խոհանոցի ամրագրումը, ինչպես նաև տոլմայի ներկայացումը՝ որպես հայկական կերակրատեսակ՝ հերքելով այն թյուր կարծիքը, թե այդ կերակրատեսակը թուրքական արմատներ ունի. տոլմա բառը առաջացել է «տոլի» բառից, որը հին հայերենով նշանակում է խաղողի վազ:


Փառատոնին մասնակցել են ինչպես հայաստանյան ռեստորաններ, այնպես էլ անհատներ Երևանից և մարզերից` մոտ 20 տաղավար, տոլմայի՝ ավելի քան 70 տեսակ: Փառատոնը հաջողությամբ մեկնարկեց, լուսաբանվեց հայկական մամուլի կողմից ու ավարտվեց: Բայց արի ու տես, որ հարևան Ադրբեջանում չեն կարողանում հանգիստ քնել՝ մինչ այժմ սին լուրեր տարածելով՝ իբր փառատոնը անկազմակերպ է եղել: Ավելին, ադրբեջանցիների շրջանում ամենաընթերցվող կայքերից մեկը գրում է.
«Տաղավարներում տոլման չէր բավականացնում, իսկ համաձայն հայկական ԶԼՄ-ների՝ կազմակերպիչները խաբել էին ժողովրդին՝ նախապես հայտարարված անվճար հյուրասիրության փոխարեն հրամցնելով հատը 100 դրամ արժեք ունեցող տոլման: Բացի այդ, տաղավարներին կից մի քանի այցելուներ սկսել են ծեծել իրար: Դե հայերից էլ ի՞նչ կարելի է սպասել…»:
Շարունակեմ հոդվածագրի միտքը. հայերից կարելի է սպասել միայն լավն ու բարին, իսկ ահա ադրբեջանցի լրագրողներից առանց որևէ հղումների, լուսանկարի, տեսագրության, հորինված ականատեսների գոյություն չունեցող վկայություններով անիմաստ հրապարակումներ: Հետաքրքիր է՝ ամեն պատեհ-անպատեհ առիթներով ադրբեջանցիները շրջանառում են հայկական տեղեկատվական կայքերի անունները, սակայն այս անգամ ոչ մի հոդվածում նշված չէր, թե այդ որ չարաբաստիկ հայկական կայքն էր գրել 100 դրամանոց տոլմաների մասին:

Քանի որ անձամբ, ցավոք, ներկա չեմ եղել փառատոնին, ադրբեջանական հերյուրանքների արժանի պատասխանը ստացա փառատոնի կազմակերպիչ  «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման ու զարգացման» ՀԿ-ից, մասնավորապես՝ վերջինիս քարտուղար Վահե Անթանեսյանից: Մեջբերում են մեկնաբանությունն ամբողջությամբ.
«Հայերը խնդիր չունեն ապացուցելու ճշմարտությունը. Տոլման իսկապես հայկական ուտեստ է և դա փաստված է հազարամյակներով....ադրբեջանցիների և թուրքերի նման մի ազգույթ, որ որևէ մնայուն արժեք չեն ստեղծել իրենց ճղճիմ գոյության ողջ ընթացքում, չէին կարող տոլմա կերակրատեսակ ունենալ իրենց խոհանոցում: Տոլման պատրաստելու համար նախ և առաջ հարկավոր է խաղող աճեցնել, քանզի ավանդական տոլմայի բաղադրիչներից մեկը հենց խաղողի տերևն է: Իսկ ադրբեջանցու նախնին համարվող թափառական քոչվորը չէր կարող երկրագործությամբ զբաղվել: Այն, որ խաղողի հայրենիքը Արարատյան դաշտավայրն է, փաստված է անգամ Աստվածաշնչում, որի Հին Կտակարանի հատվածը կա նաև Ղուրանում: 
Եվ ադրբեջանցիներին ուրախացնելու համար ասեմ, որ անցյալ տարվա մեր փառատոնի ժամանակ 22 տաղավարներում ի հայտ եկան տոլմայի ավելի քան 70 բաղադրատոմսեր. այս տարի էլ մեր խոհարարները առատաձեռն էին և շուրջ 90 տեսակ տոլմաներ դրեցին՝ ի ցույց հանրությանը: Ասեմ, որ 100 դրամանոց տոլմաներ բնականաբար չեն եղել: Փառատոնի ժամանակ ի սկզբանե որոշված էր վաճառք իրականացնել: Սակայն խոհարարները տեսնելով, որ մարդիկ վճարունակ չեն, ուղղակի հյուրասիրեցին: Վճարովի պահեցինք միայն երկու տաղավար
,
որպեսզի կարողանանք հյուրասիրել Ոսկե ծիրանի հյուրերին: Իսկ այնտեղ ոչ մի ծեծկռտուք չի եղել: Փառատոնից գոհ էին բոլորը»:

Իմ կողմից էլ հավելեմ. չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանցի լրագրողները խեղաթյուրում էին փառատոնի մասին լուրերն ու պախարակում կազմակերպիչներին, այնուհանդերձ, նմանատիպ քայլերից զերծ չեն մնացել սին սենսացիաների ետևից վազող որոշ հայ լրագրողներ՝ ապատեղեկատվությամբ հարուստ լուրեր տարածելով: Խորհուրդ կտայի վերջինններից մտածել գործելուց առաջ, առավել նրբանկատ ու հեռատես գտնվել, սենսացիաներ մոգոնելու փոխարեն ըստ արժանվույն յուրացնել հայոց լեզուն, իսկ եթե այնուամենայնիվ սենսացիաները հմայում են ձեզ, ապա գրեք հայկական շոու բիզնեսի մասին:

Комментариев нет:

Отправить комментарий