среда, 25 июля 2012 г.

Ռուսները ներկայացնում են Ադրբեջանն՝ առանց Արցախի. Ադրբեջանում ողբում են...


Ադրբեջանցիները վերջին հնգամյակի ընթացքում վերածվել են քարտեզամոլների: Ցանկացած ադրբեջանցի լրագրող իր սուրբ պարտքն է համարում ոչ թե գրագետ խոսքը, ճշգրիտ տեղեկատվությունը կամ ուշագրավ նյութը, այլ բոլոր հնարավոր կապի միջոցների, տուրիստական գործակալությունների, պատմագիտական կայքերի քրքրումը՝ հուսալով ճակատին համբույր ստանալ՝ հայտնաբերելով Արցախի անվան հիշատակումը և վատագույն դեպքում, օ՜ Տեր, Արցախի քարտեզը: 


Այս անկարելի և անհանդուրժելի «թյուրիմացությունը» ուղղելու նպատակով ադրբեջանցի լրագրողները պետությունից կորզում են գումարներ, հավաքվում են ամբողջ խմբագրությամբ, ծանոթ-բարեկամներով և սկսում մի ահասարսուռ, սահմռկեցուցիչ գործընթաց. լեզուս չի պտտվում ասել՝ բողոքի նամակներ ու նոտաներ հղել հայերի ու տվյալ կազմակերպության դեմ.:)..
Այս անգամ ևս համանման ցնցող իրադարձություն տեղի ունեցավ, ինչի արդյունքում ադրբեջանցիները հանկարծ մոռացան Ադրբեջանում տիրող գործազրկությունը, աղքատությունը, թմրամոլության ծաղկումը: Պարզվում է հերթական ռուսական կազմակերպության պաշտոնական կայքում Ադրբեջանի հանրապետության քարտեզը ներկայացված է՝ առանց ԼՂՀ-ի: Ավելին, domofon.ru-ն իր մասնաճյուղն ունի Բաքվում: Իմ կողմից էլ հավելեմ ադրբեջանցիների համար դաժան մի ճշմարտություն. կազմակերպության ղեկավարներից մեկը հրեա է՝ Կոնստանտին Աբրամովիչ, որն էլ, ի նշան բողոքների, արդարացել է՝ իբր իրենց կայքը պատրաստել են դրսում, անհայտ է՝ ով է այդպես արել (պետական գաղտնիք է J), և արի ու տես՝ խոստացել է անհապաղ ուղղել սխալը:
Ինձ համար պարզ չէ, թե պարոն Աբրամովիչի անհապաղն իրենից ինչ ժամանակահատված է ներկայացնում, այնուհանդերձ լուսանկարով փաստեմ, որ մի քանի օր անց որևէ փոփոխություն քարտեզի հետ չի կատարվել:


Իսկ ահա ադրբեջանցի լրագրողների տրամաբանությունն իրոք առաջընթաց է գրանցել՝ հավասարվելով նախամարդկանց ուղեղի աստիճանին, քանզի հոդվածագիրները եկել են հանճարեղ և երկար սպասված եզրակացության: Մեջբերում եմ.
«Եթե մենք նմանատիպ սխալների հանդիպելիս սկզբնական շրջանում մտածում էինք, որ դա պատահականություն է կամ չիմացության արդյունք, ապա հետզհետե ավելի ու ավելի ենք համոզվում՝ ռուսական կազմակերպությունները ջանք չեն խնայում Արցախն Ադրբեջանից անկախ՝ որպես հայկական տարածք ներկայացնելու համար…»:
Էվրիկա՜…

Մենք՝ հայերս էլ, վերջապես սկսենք գիտակցել, որ Ադրբեջանի և վերջինիս հակահայկական քարոզչության դեմ պայքարելու լավագույն միջոցներից է ԼՂՀ և ՀՀ ճշգրիտ քարտեզների տարածումը համացանցում՝ սոցցանցերում և որոնողական համակարգերում, որպեսզի Արցախը միջազգային հանրության հիշողության մեջ երբևէ չմնա՝ որպես ադրբեջանական տարածք…

Комментариев нет:

Отправить комментарий