четверг, 26 июля 2012 г.

Հովանոցը...


...Փոքր-ինչ լռելուց հետո աղջիկն ասաց. «Բայց մենք տեղ չունենք ապրելու, տուն չունենք»։
Տղան ծիծաղեց և ասաց, որ ինքը հովանոց ունի, բոլորովին նոր, ու եթե կոճակը սեղմես, նա ինքն իրեն կբացվի։ Եվ հովանոցը հրաշալի տուն է, շատ հարմարավետ երկուսի համար։ Ճիշտ է, այն պատեր չունի, բայց փոխարենը բավական է ձեռքը երկարել, և դուք կիմանաք, թե դրսում տարվա որ եղանակն է՝ օրինակ, անցե՞լ է գարունը, թե դեռ շարունակվում է։
Այնպիսի բնակարանով,ինչպիսին հովանոցն է, հարմար է ճանապարհորդել, հաճելի է լսել անձրևի ձայնը ու նաև...




Բայց աղջիկը չհարցրեց, «նաև ի՞նչ...» և հեռացավ մեկ ուրիշի մոտ, որը բոլոր հարմարություններով մեկ սենյականոց բնակարան ուներ, բայց, երևի, այնուամենայնիվ չուներ այդպիսի հովանոց, իսկ եթե անգամ ուներ, ապա, համաձայնեք, ինչի՞ համար է մարդուն երկու բնակարանը, չէ՞ որ դա ծիծաղելի է...

Այժմ,շատ տարիներ անց, նա վերջապես հասկացել էր, թե դա ի՜նչ հրաշալի հովանոց էր՝ մի փոքրիկ պարաշյուտ, որից բռնվելով երկուսով, կարելի է թռչել-գնալ հեռու՜-հեռու՜, հատկապես անձրևոտ օրերին...
Եվ նա թախծում է իր արդեն երեք սենյականոց բնակարանում, որովհետև ինչքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից նրանք, ովքեր ապրում են այնտեղ, և երբ անձրև է գալիս, նա պատրաստ է ներքև նետվել իր հովանոցը փնտրելու, բայց մի՞թե տասնհինգերորդ հարկից կճանաչես, թե որն է քո հովանոցը։
Իսկ եթե անգամ ճանաչես, ապա հայտնի էլ չէ, թե այսօր սարքին է արդյոք վերելակը:

Լեոնիդ Ենգիբարյան

Комментариев нет:

Отправить комментарий