среда, 1 августа 2012 г.

Միջազգային սիմպոզիում` ազատագրված Շուշիում. Ադրբեջանի ԱԳՆ-ն այլևս օրիգինալ չէ...(նաև՝ տեսանյութ/video)

Ինչպես տեղեկացրել էին հայկական ԶԼՄ-ները, սույն թվականի հուլիսի 13-ից Շուշիում մեկնարկել է քանդակի միջազգային 2-րդ սիմպոզիումը:


Նախաձեռնությունը միտված է ԼՂՀ-ում ակտիվացնել հետաքրքրությունը արվեստի նկատմամբ: «Մենք նորից Հայաստանում ենք: Արդեն երկրորդ տարին է անցկացվում  միջոցառումը: Այս տարի նույնպես մասնակցում են իտալացիներ: Դա լավ է, քանի որ այն սիմպոզիումի մի մասն է: Նրանք թողնելով իրենց աշխատանքները՝ տալիս են մի շարք հարցերի պատասխաններ, որոնք շատ կարեւոր են Արցախի համար»,- դեռևս ասուլիսի ժամանակ հայտարարել էր «Հակոբ Գյուրջյանի անվան քանդակի միջազգային սիմպոզիումի» նախագահ Վիգեն Ավետիսը: Ըստ նրա՝ մենք շատ ժամանակ ենք կորցրել, ու դեռ 15 տարի առաջ պետք է ճանաչած լինեին Շուշին. «Մենք պետք է մեր աջակիցների թիվը ավելացնենք, քանի որ պատերազմական իրավիճակում ենք գտնվում ու ամեն րոպե կարող է կռիվ սկսվել: Ավելին պետք է անել, որ այս բազմաչարչար հայ ժողովուրդը նոր տառապանքներ չտեսնի: Իտալացիները եկել են իրենց ծրագրով, նոր առաջարկներով: Եկել  է նաեւ ճարտարապետ, ով կզբաղվի Շուշիով: Սա ցույց կտա, որ արվեստով կարելի է պաշտպանել գրավված հողերը»:

Ավետիսի խոսքերով՝ շատերը այնտեղ գտան այն, ինչ չէին գտել Իտալիայում. «Օրինակ՝ ֆլորենցիացիների համար բնականությունն էր: Նրանք մոտեցան մարդու բնաղբյուրին: Նրան, ինչից Եվրոպան այսօր հեռացել է»:

Ամեն ինչ լավ է, ամեն ինչ՝ հուսադրող, իսկ նախաձեռնությունը՝ միմիայն գովելի: Հատկապես որ սա կարծես թե լավ ավանդույթ է դառնում Շուշիում: Այնուհանդերձ, Ադրբեջանի, ադրբեջանական կայքերի ու Ադրբեջանի ԱԳՆ-ի անհամ հայտարարությունները մեր գլխից անպակաս են :)

Չմոռանամ ասել մեր աննամուս հարևանների նշանակալից բացթողման մասին. նրանք Շուշիի սիմպոզիումի մասին տեղեկանում են միայն այսօր, այն էլ՝ GeorgiaTimes.info վրացական լրատվական գործակալությունից: Լավ չեք աշխատում, կոլեգաներ, լավ չեք աշխատում :) Առանց վրացիների, փաստորեն, խավարում կմնայիք:
Ադրբեջանական մամուլն ահազանգում է՝ արդեն երկրորդ անգամ Շուշիում անցկացվում է քանդակագործության միջազգային սիմպոզիում, որին մասնակցում են քանդակագործներ Իտալիայից, Բելգիայից, Ճապոնիայից, Բելառուսից, Լեռնային Ղարաբաղից ու Հայաստանից: Խայտառակություն,  ախր ինչպե՞ ս են համարձակվել...

Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ, վաղուց արդեն սպառած լինելով իր բառապաշարում առկա հակահայկական, սպառնալից, սուր ու խայթող արտահայտությունները, ճարահատյալ դիմում է Copy-Paste համակարգչային հնարավորությանը՝ նախորդ «հանդուգն հայկական կողմի քայլերի դեմ» հայտարարությունը փոքր-ինչ ձևափոխած հրատարակելով՝ Ալիևյան վարչակազմի սիրտը հովացնելու նպատակով: Ոչ նի նոր բան. կրկին սպառնալիք, կրկին սև ցուցակ, կրկին Արցախը սեփականացնելու, իսկ հայերին՝ զավթիչներ ներկայացնելու տապալված փորձեր: Միայն մի չնչին տարբերություն՝ ԱԳՆ-ն խոստանում է անպայման տեղեկություններ հավաքել Արցախ այցելած օտարերկրացի արվեստագետների մասին՝ դրանք ժամանակին նրանց դեմ օգտագործելու նպատակով: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական լրտեսներն ու Ադրբեջանի ազգային անվտանգությունը ևս վատ են աշխատում՝ մեղմ ասած :) Ամիսներ առաջ առաջինը հենց ադրբեջանական կայքեր էին հրապարակում Արցախ այցելելու ծրագրեր ունեցող օտարերկրացիների ցուցակը: Վայ, Ադրբեջա՛ն, ու՞ր ես հասել, անդունդը հեռու չէ...
Իսկ ահա սպառնալիքներին պատասխանեմ կազմակերպիչների խոսքերով.

Հարց: Ադրբեջանական կողմից խոչընդոտներ կա՞ն, եթե հաշվի առնենք, որ նախորդ տարի հնչել են սպառնալիքներ:
Պատասխան: Համարում ենք  ծիծաղելի, քանի որ այդ սպառնալիքները չեն հուզում ո´չ հայկական կողմին, ո´չ էլ հրավիրյալներին:
Ադրբեջանի ու Ալիևյան վարչակազմի սիրտը «ջերմացնելու» սրբազան առաքելությունից դրդված՝ ներկայացնում եմ նախորդ տարվա և այս տարվա սիմպոզիումների մասին տեսանյութեր: Վայելե՛ք:



Հ. Գ. Նյութը շարունակելի է, շուտով կներկայացնեմ հարցազրույց կազմակերպիչ Վիգեն Ավետիսի հետ:



Комментариев нет:

Отправить комментарий