понедельник, 20 августа 2012 г.

Ուշադրություն. ԱՍԱԼԱ-ն հայտարարություն է տարածել Սիրիայի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշման առնչությամբ (also English version)


«Սիրիայի հայ համայնքի անվտանգությունն ու անդորրը սպառնացող թուրքական որևէ ռազմական արկածախնդրություն, ուղղակի կամ անուղղակի որևէ ոտնձգութիւն, հանդիպելու է մեր համարժեք հակազդեցությանը», հայտարարել է ԱՍԱԼԱ-ն: Անգլերենով հրապակված հայտարարությունում, որ արձագանքվել է հայ և օտար մամուլի կողմից, ԱՍԱԼԱ-ն նշում է.



«Թուրքիայի դավադիր և թշնամական քաղաքականությունը դրացի երկրների դեմ հասել է իր գագաթնակետին, ինչը բացահայտորեն` տարածաշրջանում ամբողջական մեկուսացման է առաջնորդում նրան:

Իրաքի գերիշխանության դեմ ծավալվող ոտնձգությունները, Սիրիայի արյունալի տագնապում ուղղակի ռազմական միջամտությունը, Հայաստանի դեմ կիրառված քսանամյա շրջափակման շարունակությունը, Իրանի դեմ դավադիր և երկդիմի քաղաքականությունը, Կիպրոսի և Հունաստանի տարածքային ամբողջականության դեմ չդադարող, հերթական գրգռիչ ոտնձգությունները և քյուրտ ժողովրդի դեմ օրեօր աճող բարբարոսային հալածանքը, տարածաշրջանում Թուրքիային վերածել են դավադրությունների և անկայունության հրահրման կեդրոնի», շեշտում է ԱՍԱԼԱ-ն և ապա հավելում. «Թուրք մտավորականությանն ու առաջադեմ հանրությանը զգուշացնում ենք, որ սեփական պատմության սև էջերի հետ հաշտվելու և այլ  ժողովուրդների իրավունքները հարգելու փոխարեն, թուրքական իշխանությունների կողմից հարևան երկրների նկատմամբ ցեղասպանական և թշնամական քաղաքականության շարունակությունը և Օսմանյան արյունախում կայսրության վերակենդանացման երազանքներ փայփայելը, միմիայն ավելացնելու են դրացի ժողովուրդների մոտ թուրք հասարակության դեմ կուտակված դարերի արդար ատելությունն ու թշնամանքը»:

«Մեր համերաշխությունն ենք հայտնում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների հետ և հայտարարում, որ արաբ ժողովուդը ինքը՛ պիտի որոշի իր ճակատագիրը, կերտի՛ իր ապագան և պետք չունի թուրք իշխանությունների կոկորդիլոսյան արցունքներին և երկդիմի հոգատարությանը»: - ընդգծված է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ), հաղորդագրությունում:


Armenian Secret Army for the Liberation of Armenia (ASALA) has spread an announcement concerning Turkish harassments against Syrian-Armenians and people of the region. In the announcement issued in English, which has been echoed by Armenian and foreign media, ASALA mentions: “Turkey's treacherous and hostile policy against neighbor countries has reached its peak, which obviously leads to its complete isolation in the region."
"Harassments against the sovereignty of Iraq, direct military intervention in Syrian bloody alarm, the continuation of the 20-year blockade against Armenia, treacherous and ambiguous policy against Iran, ongoing, regular provoking harassments against regional integrity of Greece and Cyprus and day by day increasing barbaric persecution against Kurdish people have turned Turkey into a provocation center for conspiracy and incitement in the region,” stresses ASALA and adds: “We warn Turkish intelligentsia and advanced public, that the cherishing the dreams of reviving the blood-seeking Ottoman Empire and the continuation of genocidal and hostile policy by Turkish authorities against neighboring countries, instead of reconciling with black pages of their own history and respecting the rights of other nations, will only add to the fair hatred and hostility of neighboring nations, accumulated for centuries against the Turkish society.”
"We express our solidarity with all the peoples of the region and announce that the Arabic nation has to decide its fate itself, create its future and doesn’t need Turkish crocodile tears and the ambiguous care,” ASALA's message reads.

Комментариев нет:

Отправить комментарий