суббота, 25 августа 2012 г.

Եթե կա Anti-Armenian, ինչու՞ չլինի Anti-Azeri...


Facebook սոցիալական ցանցը վաղուց ի վեր դադարել է պարզապես ժամանցի տեղ լինել` դառնալով քարոզչական-տեղեկատվական հզոր միջոց: 


Դրա վառ վկայությունն են Արաբական աշխարհում վերջերս տեղի ունեցած հեղափոխությունները, երբ հակակառավարական բազմաթիվ մարդաշատ ցույցերի դեպքում, ըստ էության, չկար որևէ կոնկրետ կազմակերպիչ կամ ուղղորդող: Երիտասարդ ցուցարարները հիմնականում պայմանավորվում էին Facebook-ի խմբերում և էջերում, ստեղծում event-ներ, ուղարկում իրենց ընկերներին, արդյունքը եղան Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում տեղի ունեցած հեղաշրջումները: Սոցցանցերի դերի կարևորությունը քաջ գիտակցեցին Չինաստանում` փորձելով կանխել ծայր առնող ժողովրդական հուզումները, և համացանցը ժամանակավորապես արգելափակեցին: Սոցցանցերում` մասնավորապես Facebook-ում տեղի ունեցող հակաիշխանական քննարկումներով խիստ անհանգստացած է Ռուսաստանի Կառավարությունը, իսկ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարությունը  նույնիսկ սոցցանցերը պետության կողմից լրջորեն  վերահսկվելու հարցն է արծարծել:
Այսպիսով, սոցիալական ցանցերը` գերազանցապես Facebook-ն ու Twitter-ը յուրաքանչյուր գաղափարի, մտքի, անձի, կազմակերպության արդյունավետ և շահավետ գովազդի կամ PR-ի, միջազգային մակարդակով ճանաչելի դարձնելու համար լավագույն արդի միջոցն են: Այդ դեպքում ինչու՞ մենք` հայերս, չօգտվենք ընձեռած հնարավորություններից, չէ՞ որ մեր օրերում համացանցում ակտիվ լինելը ժամանակակից աշխարհին համընթաց քայլելու ցուցանիշ է: 
Վերջին երկու տարիների ընթացքում յուրաքանչյուր պատվավոր ֆեյսբուքահայի սուրբ պարտավորությունն է ստատուս գրել, նկարներ գցել, մեկնաբանություն (comment) գրել, միմյանց նյութերին, վիդեոներին, լուսանկարներին Like տալ, լրատվականների մրցավազքի մասին էլ չեմ խոսում :)
 Նշածս սովորությունների շարքում է հակահայկական էջերի (Anti-Armenian pages) դեմ բողոքելը (Report): Որքան հաճախ ենք տեսնում Report this Anti-Armenian page, please post-ը Facebook-ի հայկական խմբերում:  Հայատյացություն քարոզող, հայկական դրոշը, գերբը, հայ պաշտոնյաներին անարգող նյութերով ու ծաղրանկարներով հարուստ էջերի հեղինակը հիմնականում ադրբեջանցի օգտատերերն են (user), թուրքերը նախընտրում են առավել ճկուն քաղաքականություն վարել` խուսափելով բացահայտ թշնամանքից, միայն թուրք ծայրահեղ ազգայնականներն են հակահայկական գաղափարներ տարածում համացանցում: Խնդիրն այն է, որ Anti-Armenian  էջերը բավականին մեծ թվով Like-եր ունեն (40.000 և ավելի), դրանք մշտապես թարմացվում են` հաճախ` որպես իրողություն ընկալվելով օտարների կողմից: Այս ամենը հանգեցրեց հայերի պատասխան քայլին ` հակաադրբեջանական էջերի ու խմբերի ստեղծմանը, որոնք իրենց թվաքանակով դեռևս շատ են զիջում ադրբեջանցիներին: Ներկայացնեմ դրանցից մի քանիսը`
Anti Azer
FUCK YOU azerbaijan
The death for Turkey and Azerbaijan
Fuck azerbaijan-azergeyjan.azerxuyjan.turgey
Against Azerbaijan sniper
Armenians Against Azeri and Turkish Vandalism on Youtube
Anti Azeri էջերում Ալիևի ընտանիքին, ադրբեջանցիների տգիտությունը, վարքը, E ծաղրող հրապարակումներ են, երբեմն հանդիպում են ցենզուրայից դուրս արտահայտություններ և լուսանկարներ, ինչն էլ որոշ հայ օգտատերերի մեղադրանքների տեղիք է տալիս: «Պետք չէ իջնել ազերիների մակարդակին, պետք չէ ատելությամբ լի էջեր քարոզել ու մի հատ էլ Like անել» նմանօրինակ մեկնաբանություններ և նամակներ վերջերս հաճախ եմ ստանում: Կարծում եմ` ստեղծված իրավիճակում և ներկա պահին մենք այլընտրանք չունենք, եթե կան Anti-Armenian հազարավոր էջեր, ինչու՞ չլինեն  գոնե տասը Anti-Azeri էջեր, հատկապես այն դեպքում, երբ ճշմարտությունը մեր կողմն է…

Комментариев нет:

Отправить комментарий