среда, 1 августа 2012 г.

Թուրք սյունակագիրը բարձրաձայնում է. Թուրքիան վախեցավ Հայաստանից ու փակեց սահմանը...


Թուրքական Hurriyet օրաթերթի սյունակագիր Ֆաթիհ Չեքիրգեն իր «Սա ի°նչ ռասիստական զայրույթ է» հոդվածում դժգոհություն հայտնում, թե այդ զայրույթով լցված իշխանություններն ինչ օրի են հասցրել Թուրքիան: Նա մասնավորապես ընդգծել է հետևյալը: 


Տարիներ շարունակ ասում էիք, թե Հայաստանը թշնամի է: Վախեցաք և փակեցիք սահմանը: Քրդական պետության ստեղծման ահից փակեցիք ու ականապատեցիք երկրի հարավային սահմանները: Խուսափելով կոմունիզմից` մանուկներին ու երիտասարդներին «զնդաններում» մեկուսացրեցիք, գրքերն արգելեցիք, պոեզիան խլացրեցիք: Հունաստանի հնարավոր հարձակումը պատճառաբանելով` ժողովրդին շահագործեցիք հանուն սպառազինության: Արդյունքում եղավ ուժեղ բանակով, բայց աղքատ ժողովրդով պետություն: 

Թուրք հոդվածագիրը նաև նշում է, որ թուրքական պետության վերոգրյալ վախերը ներկայում ևս շարունակվում են: Ըստ նրա` հարկավոր է խորապես հարգել ու պաշտպանել մարդկանց իրավունքները` անկախ նրանց ազգային պատկանելությունից: Իրաքի հյուսիսում չեք ուզում, որ քրդական ինքնավարություն լինի: Որովհետև էգոիստ եք: Որովհետև դուք չեք հասկանում նրանց, ովքեր ուզում են ցեղերի փոխարեն ժողովուրդներ լինեն:

Որովհետև դուք ժողովրդավարությունը սիրում եք միայն ձեր նախընտրած տեսքով:

Комментариев нет:

Отправить комментарий