четверг, 2 августа 2012 г.

Ադրբեջանը կախվում է փրփուրներից, ավելին՝ էքստրասենսներից...


Երբ ցանկացած երևույթի, գործողության, արարքի, դրսևորումների, խոսքերի մեջ չափն ու սահմանն անցնում են, դա միայն բացասական հետևանքներ է ունենում: Ադրբեջանը վաղուց ի վեր անցել է բոլոր հնարավոր ու անհնարին սահմանները հակահայկական քարոզչության բնագավառում: Իսկ վերջերս ադրբեջանական լրագրողներն հայատյացության ասպարեզում առհասարակ ջնջել են սահմաններն ու շարժվում են դեպի բաց տիեզերքJ



Այս անգամ մեր աննամուս հարևանների նողկալի բամբասանքների զոհը ոչ թե հայ է, ոչ թե վրացի, ոչ անգամ օտարերկրացի, այլ, օ՜ Տեր, հենց իրենց հայրենակիցը, ավելին՝ էքստրասենս Զիրադդին Ռզաևը: Խեղճ մարդու մեղքը կայանում էր նրանում, որ վերջինս ռուսական հայտնի ''Давай поженимся!'' հաղորդմանը մասնակցել ու ներկայացել է՝ որպես հայազգի Ռադիոն Բաբայանի մտերիմ ընկեր: Ռզաևի միսը մի լավ ծամելուց հետո ադրբեջանցի լրագրողներից մեկի գլխում ծագեց գերհանճարեղ մի հարց՝ իսկ ինչու՞ վերջապես Ռզաևին անձամբ չհարցնել այս հաղորդման մասին, և, ինչու չէ, առիթից օգտվելով էլ հարցազրույց վերցնել: Լրագրողը միացնում է Skype-ն ու սկսում իր կծողական հարցերով քլնգել առանց այն էլ ահաբեկված էքստրասենսին: Ռզաևը հարկադրված արդարանում է հետևյալ կերպ. «Ո՛չ, ես երբևէ չեմ ասել, որ Բաբայանն իմ ընկերն է, նա ընդամենը ծանոթ է ինձ, բացի այդ էլ այդ երգիչը սովորաբար ներկայանում է Մարտ Ռոմանով անվամբ, ես որտեղի՞ց իմանայի, որ նրա հայրը, պարզվում է, հայ է: Ես ապշած եմ, որ բամբասանքներ են պտտվում՝ իբր ես հայերի հետ ընկերություն եմ անում»:

Ախր բացարձակապես լավ չեք ստում, պարո՛ն Ռզաև: Ես անձամբ պատահաբար դիտել եմ հենց այդ օրվա հաղորդումը, որտեղ Մարտ Ռոմանովի փոխարեն թե՛ ներքևում գրված էր, թե՛ բազմիցս ասվեց՝ Բաբայան, հաղորդավարուհին էլ մի քանի անգամ շեշտեց՝ փեսան հայ է, ուստի աղջիկները պետք է լավ պատրաստել իմանան: Ավելին, Ռզաևը ներկայացել է՝ որպես մտերիմ ընկեր, ցիտում եմ՝ хороший друг: Ճիշտ հասկացեք ինձ, սիրելի՛ հայեր: Ինքս էլ վատ զգացի, որ մեր հայրենակցի ընկերն ադրբեջանցի է, սակայն, ինչպես տեսնում եք, ադրբեջանական, այլ ոչ թե հայկական մամուլն է այս իրողությունը մատի փաթաթան դարձրել...

Լրագրողը, անցնելով իր հանդուգն հարցերի շարքին, հետաքրքրվեց՝ ինչ է սպասվում Ադրբեջանին: Էքստրասենսն էլ կարճ ու կոնրետ պատասխանեց, որ երբևէ իր հարցազրույցներում չի գուշակում սեփական երկրի ապագան: Համառ լրագրողը շարունակեց. «Դուք, ինչպես տեսնում եմ, վախենում եք ինչ-որ բանից...»: Ռզաևն արձագանքեց. «Պարզապես ադրբեջանական մամուլը պարբերաբար խեղաթյուրում է իմ խոսքերը, ուստի որոշել եմ արտահայտություններիս մեջ լինել զգույշ ու հակիրճ»: Ադրբեջանցիների համար, թերևս, սառը ցնցուղ էր էքստրասենսի պատասխանն այն հարցին՝ արդյոք երբևէ որպես պատգամավոր չի առաջադրվի հայրենի Ադրբեջանում: Էքստրասենսն ասում է. «Ծիծաղու՞մ եք, պատգամավո՞ր, Ադրբեջանի նման երկրու՞մ...երբեք»:
Հարվածից ցնցված ադրբեջանցիների համար անեմ իմ հայկական կանխատեսումները  J
Ադրբեջանը շատ շուտով մասնատվելու է թալիշների, լեզգիների և այլ էթնիկ խմբերի միջև, իսկ Արցախում նշելու են Ալիևյան վարչակազմի տապալումն ու Ադրբեջան բառի վերացումը քարտեզից...

Комментариев нет:

Отправить комментарий