среда, 15 августа 2012 г.

Ինչու՞ է ադրբեջանական մամուլը «թյուրիմացաբար» անցյալ տարվա նյութն այս տարի ներկայացնում...


Ադրբեջանական ԶԼՄ-ների՝ վերջին շրջանում առավել ընթերցված հրապարակումը ցույց տվեց, որ Ադրբեջանում լրագրողները կամ ըստ արժանվույն չեն վճարվում նորին մեծություն Ալիևների կողմից հայերի մասին վատ-վատ բաներ գրելու համար կամ էլ խեղճերը, ընկղմվելով սեփական ձեռքերով ստեղծած ճահճում, կորցրել են ժամանակի զգացողությունը, միգուցե՝ տեսողությունն էլ...


Նախաբանի իմաստը պարզաբանելու նպատակով սկսեմ սկզբից J
Ադրբեջանական մամուլն ահազանգել էր՝ իսլամադավան համշենցիների ընտանիքներ՝ թվով 200 հոգի, բնակություն են հաստատելու Արցախում: Մեջբերվում էին հիմնականում ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի տնօրեն Կիրո Մանոյանի հայտարարություններն այս հարցի առնչությամբ: Այնուհետև, բնականաբար, հետևում էին ամպագոռգոռ սպառնալիքները՝ դուք՝ հայերդ, իրավունք չունեք վերաբնակեցնելու Արցախը, մենք կդիմենք ՄԱԿ, մենք կբողոքենք...է՜հ, ձեզ մարդու տեղ դնող չկա J
Համշենցիների վերաբնակեցման մասին լուրերը ճշտելու նպատակով դիմեցի ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանին: Եվ ադրբեջանցիների սուտը բռնվեց J
Պարոն Մաթևոսյանը պարզաբանեց. «Համշենահայերի 200 ընտանիք Մարտակերտի շրջանում վերաբնակեցնելու վերաբերյալ խոսակցությունը մեկ-երկու տարի առաջ էր, ազերիները նոր են լսել, իրենց լրագրողները փաստորեն վատ են աշխատում: Իսկ առհասարակ մեր պատասխանը մեկն է՝ ինքնիշխան Արցախը ինքն է որոշում, թե ինչ է անում…»:
Պարոն Մաթևոսյանն ինձ նաև հավաստիացրեց, որ համշենցիների իսլամադավան լինելը որևէ խնդիր չի առաջացրել: Սիրով ներկայացնում եմ ադրբեջանցի լրագրողների համար այս տարվա համարվող, սակայն իրականում 2011 թվականի մայիսին տեղի ունեցած ասուլիսի տեսագրությունը, որը վերաբերում է համշենցիների վերաբնակեցման հարցին: Միգուցե ադրբեջանցիների համար դեռ 2011 թվակա՞նն էJ

Բացի այդ, մեր հարևաննեը ստել են նաև Կիրո Մանոյանի խոսքերի մեջբերման տեսանկյունից, քանի որ պարոն Մանոյանը ևս իր բլոգում դեռ անցյալ տարի է խոսել սույն խնդրի առնչությամբ: Ահա ապացույցը՝ http://www.giromanoyan.net/2011/05/blog-post_9821.html

Այնուհանդերձ, հակված եմ առավել այն տեսակետին, որ սա մտածված սխալ էր ադրբեջանական մամուլի կողմից, քանի որ Արցախի վերաբնակեցման դեմ սին պայքար մղող ազերիները, միայնակ զգալով իրենց այս հարցում, անցյալ տարվա նյութը կրկին տարածում են՝ հուսալով, որ այդ պայքարում իրենց կրկին երկու ձեռքով կմիանա Սիրայի հարցով մինչև կոկորդը խրված եղբայրական Թուրքիան, երբ լսի իրեն ծանոթ «համշենահայ», «համշենցի» տերմինը, և հայերը կրկնակի կվախենան:
Ինչպես ասում են՝ երազելը վնաս չէ: Ադրբեջանցիները թող շարունակեն ընկղմվել վարդագույն երազներում՝ այնուհանդերձ չմոռանալով, որ մենք՝ հայերս, հիմար չենք և ցանկացած վայրկյանի կազմ ու պատրաստ ենք մերկացնելու իրենց ապատեղեկատվությունը: Քաղցր երազներ քեզ, Ադրբեջա՛ն… J

Комментариев нет:

Отправить комментарий