воскресенье, 5 августа 2012 г.

Կեցցե՛ Հռիփսիմե Խուրշուդյանը. Հայաստանն արդեն մեդալ ունի...





Լոնդոնի Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցույթում 75+ քաշային կարգում հանդես եկող հայ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտում ցույց տվեց 294 կգ արդյունք և, զբաղեցնելով 3-րդ տեղը, Հայաստանի առաջին մեդալը նվաճեց:
Պոկում վարժությունում Հռիփսիմեն նախ բարձրացրեց 124 կգ ծանրաձողը, ապա կարողացավ գլխավերևում պահել 128 կգ ծանրաձողն ու միայն երրորդ փորձը (132 կգ) ձախողեց: Հրում վարժությունում մեր մարզուհին շատ վստահ բարձրացրեց 158 կգ ծանրաձողը, երկրորդ փորձից Հռիփսիմեն գլխավերևում պահեց 166 կգ ծանրաձողը, սակայն մրցավարները չհաշվեցին նրա մոտեցումը: Այդուհանդերձ, Հռիփսիմեն 3-րդ փորձից բարձրացրեց 166 կիլոգրամն ու Հայաստանի առաջին մեդալը նվաճեց:

Комментариев нет:

Отправить комментарий