вторник, 21 августа 2012 г.

Արա Գյուլեր. Ստամբուլում ծնված հայ աշխարհահռչակ լուսանկարիչը (ֆոտոշարք/տեսանյութ)


«Ծովը բիրտ է: Ծովն է, որ մեզի կեանք կուտայ: Մենք անոր զաւակներն ենք: Աստուծոյ օրհնութիւնը մենք ծովէն կը սպասենք: Մեր ապրած աշխարհէն բոլորովին տարբեր աշխարհ մըն է այս թաղը: Անկիւնի ծովեզերեայ ըմպելարանին մէջ օղի եւ հրճուանք կայ, իսկ մօտակայ փողոցներուն ցածլիկ տուներուն մէջ` յաճախ կսկիծ ու ցաւ: Կէս գիշերէն վերջ, երբ ծով կը բացուին, տուներուն մէջ Աստվածամօր նկարին առջեւ ծնրադրած աղօթող կիներ կան. «Աստուածամայր, կաղաչեմ, ամուսինս, տղաս օրուան հացին հետ ետ բեր…»»,-այս տողերով է Գյուլերը նկարագրում Գումգաբու փոքրիկ ձկնորսական գյուղում ապրող հայ ձկնորսներին....





Աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչ, Թուրքիայում բնակվող, «Ստամբուլի աչք» անունը կրող Արա Գյուլերը ծնվել է 1928 թ. Ստամբուլում՝ հայկական Բեյօղլու՝ Բերյայի թաղամասում: Իր կատարած լուսանկարներով միջազգային ճանաչում ձեռք բերած ներկայացուցիչներից է Թուրքիայում: 1951 թ. ավարտել է Կենդրոնական վարժարանը, իսկ լրագրությամբ սկսել է զբաղվել 1950 թ. «Նոր Ստամբուլ» թերթում: Այս տարիներին հայերեն թերթերում և գրական ամսագրերում հրապարակում է պատմվածքներ: Եղել է 1956 թ. «Time life», 1958 թ. «Paris-Match» և «Stern» ամսագրերի Մերձավոր Արևելքի ֆոտոթղթակիցը՝ միևնույն ժամանակ անդամակցելով «Մաղնում» գործակալությանը: 1961 թ. Անգլիայում լույս տեսնող «British journal of Photography Year book»-ը նրան ճանաչել է աշխարհի լավագույն 7 լուսանկարիչներից մեկը: 1962 թ. Գերմանիայում վաստակել է «Master of Leica» տիտղոսը, որն աշխարհում 38 հոգի ունի: Աշխարհի տարբեր ծայրերում հարյուրավոր ցուցահանդեսներ է բացել: Տաղանդավոր արվեստագետը լուսանկարել է Բերթրան Ռասելից մինչև Ուինսենթ Չերչիլ, Առնոլդ Թոյնբիից մինչև Պիկասո, Սալվադոր Դալի, Մարկ Շագալ, Ալֆրեդ Հիչքոք, Թենեսի Ուիլյամս, Վիլյամ Սարոյան ու Փարաջանով ու բազմաթիվ հայտնի անձանց: Լուսանկարների մեծ մասը հատուկ հավաքածուով ցուցադրվել է Փարիզում` Ազգային գրադարանում, ԱՄՆ-ում` Նեբրասկա համալսարանի Շելդոն հավաքածուում, բացի այդ՝ նաև Բոսթոնում, Չիկագոյում, Նյու Յորքում: 
















Իր նկարները ցուցադրել է Գերմանիայի Քյոլն քաղաքում` «Ludwig» թանգարանում, «Das imaginarische» լուսանկարչական թանգարանում: 2006-ից լույս տեսնող «Հետք» ամսագրի  խմբագիրն է: 1952 թ. Գումգափուում՝ այսօր արդեն պատմության գիրկն անցած ձկնորսական թաղամասում անցկացրած օրերի ընթացքում աշխարհահռչակ ֆոտոթղթակից Արա Գյուլերի լուսանկարած նկարները և կատարած հարցազրույցները «Արաս» հրատարակչության կողմից հրատարակվել են «Գումգափուի հայ ձկնորսները» խորագրով գրքում: Գրքում տեղ է գտել վարպետ լուսանկարչի օբյեկտիվին պատկանող 56 նկար, որոնցից որոշները մինչև այսօր երբևէ չեն հրապարակվել: Իր ներդրած ավանդի համար նա տարբեր ժամանակներում, թուրքական կառավարության ու երկրի տարբեր նախագահների կողմից ստացել է բոլոր հնարավոր բարձրագույն պարգևները, իսկ 2000-ին Թուրքիայում ճանաչվել է «Դարի լուսանկարիչ»:

Ամիսներ առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը միջոցառման ընթացքում ինչ-որ լուսանկարչի ձեռքից վերցրել է նրա լուսանկարչական սարքն ու լուսանկարել Գյուլերին` որպես հարգանքի նշան, և այս ամենը՝ զարմացած ներկաների աչքի առաջ:



Комментариев нет:

Отправить комментарий