воскресенье, 26 августа 2012 г.

Քարդաշյանի քրոջը սիրահետող թուրք աստղն ու ադրբեջանական մատուցումը...


Ադրբեջանցիները հայերին «խայթելու» նոր միջոց են գտել, իհարկե դրանում համոզված են միայն ադրբեջանցիները:


Պարզվում է՝ թուրքական շոու-բիզնեսի վառ ներկայացուցիչ Իբրահիմ Թաթլըսեսի որդին՝ Իդո Թաթլըսեսը, որը միևնույն ժամանակ հանդիսանում է Թաթլըսեսների կայսրության ժառանգորդը, ԱՄՆ-ում է սովորում: Բացի ուսումից՝ երիտասարդը պարբերաբար բուռն սիրային խոստովանություններ է ուղղում Քիմ Քարդաշյանի քրոջը՝ Քենդալ Ջեներին: Բարեգութ ադրբեջանցի լրագրողները, «լավամարդ» լինելու նկրտումներից ելնելով, զգուշացնում են Իբրահիմին՝ քանի շուտ է, ետ պահե՛ք Ձեր որդուն հայկական ծագում ու վատ վարք ունեցող աղջկանից:
Հետաքրքիր է, որ թուրքական ու հայկական ԶԼՄ-ներին առանձնապես չի հուզում ո՛չ Իբրահիմը, ո՛չ վերջինիս որդին, ո՛չ էլ անգամ Քենդալ Ջեներին, որի անունը, խոստովանում եմ, առաջին անգամ հենց ադրբեջանցիների հոդվածից եմ իմանում J
Իսկ ահա Ադրբեջանը, «երրորդ ավելորդի» գործառույթների գերկատարող լինելով, իր խղճուկ հրապարակումներով լցնում է կայքերը: Ի դեպ, Ադբեջանին ամենայն սիրով հիասթափեցնեմ. İbrahim Tatlıses-ը թուրք չէ, նրա հայրը արաբ է, մայրը՝ քուրդ, մեծացել է քրդական միջավայրում (շնորհակալ եմ Արա Պապյանին այս տեղեկության համար):
Քիմ Քարդաշյանին էլ «դերասանուհի» կամ ասենք «աստղ» ներկայացնելու փոխարեն ադրբեջանցիները նախապատվություն են տալիս «հայազգի պոռնոաստղ» բնորոշմանը: Kim doesn’t even care ;)

Комментариев нет:

Отправить комментарий