четверг, 23 августа 2012 г.

Քանդեցին հայկական զանգակատունը. այն բարձր էր թուրքական մինարեթից...


Վերականգնվում է Թուրքիայի Դիարբեքիր նահանգի (պատմական Աղձնիք) հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու շենքը և զանգակատունը: Զանգակատան զանգը պատրաստվել է Մոսկվայում և տեղափոխվել Դիարբեքիր: Հայտնի է, որ 197 տարի առաջ թուրք վանդալները հրետանային կրակ են բացել եկեղեցու զանգակատան վրա և քանդել, ինչ է թե այն բարձր էր քաղաքի մզկիթների մինարեթներից (աշտարակ):


100կգ կշռող բրոնզեձույլ զանգը շուտով կկախվի վերակառուցվող զանգակատնից և տասնամյակների դադարից նոյեմբերի 4-ին կրկին կղողանջի: Նշվում է, որ Դիարբեքիրի քաղաքապետարանը 1 մլն թուրքական լիրա գումար է տրամադրել եկեղեցու շենքի վերանորոգման համար:

Նշենք, որ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին կառուցվել է 1376թ.: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918թթ.) եկեղեցին օգտագործվել է՝ որպես շտաբի շենք, իսկ հետագայում` որպես բամբակի ամբարման պահեստ:

Ermenihber.am

Комментариев нет:

Отправить комментарий