суббота, 25 августа 2012 г.

«Սասունի հայերի միություն»-ը մեղադրական հայց է ներկայացրել Ստամբուլի հանրապետական դատախազություն...


Թուրքական «CNNTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ` Բաթման նահանգի Սասուն շրջանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին ավերվել է. եկեղեցու ճակատամասը և առաստաղը զգալիորեն վնասվել է, մի մասն էլ` փլուզվել:


Այս մասին հայտնող թուրքական լրատվամիջոցները նշում են, որ «Սասունի հայերի միություն»-ը, որի կենտրոնակայանը գտնվում է Ստամբուլում, մեղադրական հայց է ներկայացրել Ստամբուլի հանրապետական դատախազություն:

Միության նախագահ Ազիզ Դաղջըն նշել է, որ եկեղեցու շինությունը վնասվել է անհայտ անձանց կողմից: Դեռ հուլիսի 29-ին էր, երբ թուրքահայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել և նշում էին եկեղեցու օրը: Դրանից օրեր անց հովիվներից լուր են բերում, թե եկեղեցու շենքը վնասվել է: «Սասունի հայերի միություն»-ը թուրք իրավապահներից պահանջում են հայտնաբերել հանցագործներին և հսկողության տակ առնել պատմական եկեղեցու տարածքն ու շինությունը:

Ermenihaber.am

Комментариев нет:

Отправить комментарий