воскресенье, 26 августа 2012 г.

Տրամաբանությունը, Ադրբեջանը, հայկական նվագախումբն ու Ստեփանակերտը...


«Տրամաբանություն» և «Ադրբեջան» հասկացությունները միմյանցից հետզհետե ավելի ու ավելի են հեռանում: Այս գործընթացում իր նշանակալից ներդրումն ունի ադրբեջանական մամուլը, որն էլ վերջին օրերին մեծ խթան է հանդիսանում՝ ադրբեջանցիներին ու տրամաբանությունը միմյանցից հնարավորինս հեռու պահելու համար J


Սույն թվականի սեպտեմբերի 2-ին Բաքվում կայանալիք ''I, Culture Orchestra'' նախագծի շրջանակներում ազերիները հույս ունեին, որ կտեսնեն ՀՀ պետական երիտասարդական նվագախմբի 10 անդամներին: Համաձայն ադրբեջանական ԶԼՄ-ների ապատեղեկատվությանը՝ հայկական նվագախումբն իբր չի հասցրել ժամանակին «ճշտել նրբությունները Ադրբեջանի Մշակույթի ու տուրիզմի նախարարության հետ», ուստի զրկվել է Բաքվում ելույթ ունենալու հնարավորությունից: Օ՜, ինչպիսի՜ հուսախաբություն մեր տղաների համար J Մեր երաժիշտները պարզապես չեն գնացել. եթե այդքան շատ ցանկանայինք տեսնել ադրբեջանցի հանդիսատեսի դեմքը, բնականաբար Եվրատեսիլ-2012-ը Բաքվում բաց չէին թողնի: Ցավոք, այս տրամաբանությունն էլ է անհասանելի Ադրբեջանին:

Բայց արի ու տես, որ ադրբեջանական մամուլը ոչ մի կերպ չի հանձնվում: Լույս են տեսնում հրապարակումներ մոտավորապես նման խորագրով՝ «Հայկական նվագախումբն այնուամենայնիվ ելույթ կունենա Ադրբեջանում...»: Պարզվում է՝ վերջնականապես ցնորված ադրբեջանցի լրագրողները օգոստոսի 27-ին հայկական նվագախմբի կայանալիք ելույթը Ստեփանակերտում՝ ԼՂՀ մայրաքաղաքում, ներկայացնում են՝ որպես «ելույթ ադրբեջանական հողի վրա...»: Կայքերից մեկը մեկնաբանում է. «Հայերը մեծ սիրով ելույթ կունենան Ադրբեջանում, քանզի Արցախը մեր հողն է, ուստի այնտեղ ապրողները ևս Ադրբեջանի քաղաքացիներ են, ստացվում է՝ հայկական նվագախումբը մեկնում է Ադրբեջան, ինչպես որ նախապես ծրագրված էր, ու կնվագի Ադրբեջանի լիիրավ  քաղաքացիների համար...»:

Մի կողմ դնելով ադրբեջանցիների՝ չափ ու սահման չունեցող տխմարությունը, փորձեմ խոսել իրենց համար հասկանալի լեզվով. եթե ԼՂՀ-ն ազերիների համար ադրբեջանական հող է, փաստորեն այլևս անիմաստ է ադրբեջանական հայտնի «սև ցուցակի» գաղափարը: Ցանկացած մարդ, որը ոտք է դնում ԼՂՀ՝ մասնավորապես Ստեփանակերտ, պետք է դառնա Ադրբեջանի աչքի լույսը՝ արժանանալով ոչ թե պախարակումների, այլ ջերմագին ողջույնների մեր աննամուս հարևանի կողմից: Այսպիսով, կա երկու տարբերակ.
ա. ադրբեջանցիները զուրկ են բանական մտքից ու տրամաբանությունից
բ. Արցախ այցելած ցանկացած անձ սիրելի պետք է դառնա Ադրբեջանի կողմից
Անձամբ հակված եմ առաջին տարբերակին: Հաճախակի այցելենք Արցախ J

Комментариев нет:

Отправить комментарий