вторник, 28 августа 2012 г.

Հայոց Ցեղասպանության ու Արցախի մասին պաստառներ՝«Սպարտակ»-«Ֆեներբախչե» խաղին. Ադրբեջանը զազրախոսում է...


«Սպարտակի» պաշտոնական կայքի վրա հաքերական հարձակումը շարունակվում է. տեղեկացնում է «Սպարտակ» մոսկովյան ֆուտբոլային ակումբի մամլո ծառայությունը:


Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին թուրք հաքերները կոտրել էին ակումբի կայքը, գլխավոր էջում տեղադրել Աթաթուրքի նկարը` ի պատասխան այն բանի, որ Մոսկվայում «Սպարտակի» եւ ստամբուլյան «Ֆեներբախչե»-ի խաղի ժամանակ մոսկովյան ակումբի երկրպագուներն այրել էին Աթաթուրքի նկարը: Հաքերները պահանջել էին նաև, որ անմիջապես ներողություն խնդրեն թուրք ժողովրդից:

Սակայն, ըստ Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի, ներողություն չի լինի, դրա փոխարեն «Սպարտակի» երկրպագուները պատրաստվում են օգոստոսի 29-ին՝ պատասխան խաղին, Ստամբուլում ծածանել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետության դրոշները: Ավելին, պարզելու են պաստառներ` «Թուրքիա՛, ճանաչի՛ր Հայոց Ցեղասպանությունը», «Թուրքիա՛, վերադարձրու՛ հայերի հողերը» նշանաբաններով:
Իսկ ահա ադրբեջանական մամուլը չէր կարող անմասն մնալ, քանզի հնչել է, օ՜, Տե՜ր, Լեռնային Ղարաբաղի հանրապետություն բառակապակցությունը: Ադրբեջանցի լրագրողներն իրենց պատեպատ են տվել, սոված-ծարավ մի տեղից մյուսն են վազել` կարճ ժամանակահատվածում հարցազրույցներ վերցնելով ստադիոնի պահակի քրոջ ամուսնուց մինչև Ֆեներբախչեի՝ հասարակական կապերի գծով պատասխանատուից: Ավելին, ադրբեջանցի լրագրողները ռուս ֆուտբոլային երկրպագուներին նկարագրել են՝ որպես «ծպտյալ հայ բանսարկուներ», ինչպես նաև խիստ կասկածի տակ դրել ռուսների մտավոր ունակությունը՝ բարձրաձայնելով, թե ռուսը որտեղից պետք է իմանա, թե Արցախն ու ԼՂՀ-ն ինչ են...Կարծում եմ՝ ադրբեջանցիների անզգույշ, հակառուսական դիրքորոշումն իրենց իսկ դեմ է ուղղվելու շատ շուտով...
Իսկ ահա Ֆեներբախչեից հայտնել են, որ վերահսկողությունը լինելու է բարձր մակարդկակի, «սադրանքներ պարունակող պաստառներն արգելվելու են»...
Կապրենք, կտեսնենք...Գրեթե համոզված եմ՝ Անկախ Արցախի ու Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված պաստառներ այնուհանդերձ տեսնելու ենք...Ադրեջանին էլ կմնա միայն նախանձից ու չարությունից եղունգները կրծոտել J

Комментариев нет:

Отправить комментарий