суббота, 18 августа 2012 г.

Հումորի զգացումից զուրկ ադրբեջանցիները՝ Նալբանդյանի մասին, մենք էլ՝ Ալիևի մասին...


Պարզվում է՝ մեր հարևան ադրբեջանցիները զուրկ են ոչ միայն բանականությունից ու տրամաբանությունից, այլև հումորի զգացումից: Առաջատար տեղեկատվական կայքերն այս երկրում, որոնց հիմնական նպատակը պետք է որ լինի տեղեկությունների ու թարմ լուրերի հրապարակումը, ծայրահեղ դեպքում՝ հակահայկական մտացածին հոդվածները, իրենց նորությունների շարքում սկսել են մեծ տեղ հատկացնել Հայաստանի, հայերի ու մասնավորապես ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի մասին տափակ անեկդոտներին:


Ես հարկ չէի համարի տեղեկացնել հայ ընթերցողներին այս մասին, եթե անեկդոտները չլինեին օտարալեզու և նրանցից յուրաքանչյուրը չունենար 20.000-ից ավել ընթերցող: Սակայն հետաքրքիր է այն հանգամանքը, որ ադրբեջանցիները բավականին հեռու են նաև անեկդոտի ժանրից, քանի որ Նալբանդյանի մասին նրանց հումորային հրապարակումներն իրականում, նույնիսկ խիստ օբյեկտիվ տեսանկյունից դիտարկելու դեպքում անգամ ժպիտ չեն առաջացնում: Նախ դրանք բավականին ծավալուն են, ընթերցողը կեսից քնում է, բացի այդ էլ հումորը բացարձակապես անհասկանալի է, լեզուն էլ՝ հաճախ անընկալելի: Անեկդոտների շարքում առավել շատ ընթերցող ունեն հետևյալ խորագրերով հրապարակումները՝ «Նալբանդյանը տոնական խորհուրդներ է տալիս ՀՀ նախագահին», «Էդվարդ Նալբանդյանը պատրաստվում է թաղումների», «Նալբանդյանը գիտի, թե ինչից է վախենում նախագահը», «Թե ինչպես է Նալբանդյանը գրում իր ու նախագահի խոսքը», «Նալբանդյանն իմացել է, թե նախագահը որտեղ է անցկացնում ամառային արձակուրդները»,   «Ի՞նչ է պատվիրել նախագահը Նալբանդյանի ծննդյան օրը» և այլն: Այս անեկդոտների ներքո տեղակայված են համատարած գործազրկությունից սթրեսի ենթարկված ադրբեջանցի օգտատերերի մեկնաբանությունները, որոնք լիցքաթափվում են միմիայն նման ցածր մակարդակի և որակից զուրկ փողոցային «հումորի» շնորհիվ: Ադրբեջանցիների մակարդակը բարձրացնելու համար ներկայացնեմ մի քանի անեկդոտ նորին մեծություն Ալիևի ու իր հայրենակիցների մասին: Միգուցե այսքանից հետո մեր հարևանները հասկանան հումորն ու երգիծանքը: 


Իլհամ Ալիևին հարցնում են. Ի՞նչ հոբբի ունեք: Իմ մասին անեկդոտներ եմ հավաքում: Շատ բան ունեք հավաքա՞ծ: Գոբուստանում մի ամբողջ բանտ:

 * * *
 Ադրբեջանում Ալիև հորից հետո իշխանության եկավ Ալիև որդին, հետևաբար Ալիև որդուց հետո պետք է իշխի Ալիև սուրբ հոգին:
* * *
 Իլհամ Հեյդարովիչ, որտեղի՞ց Ձեզ փող: Պահարանից եմ վերցնում: Իսկ պահարանում որտեղի՞ց: Կինս է դնում: Իսկ կնոջը որտեղի՞ց: Ես եմ տալիս: Իսկ Ձեզ որտեղի՞ց: Պահարանից եմ վերցնում:
 * * * 
Ինչպե՞ս տարբերել ազերի աշակերտին: Երբ ուսուցիչը մաքրում է գրատախտակի վրա գրվածը, ազերին ջնջում է այն իր տետրում:

Մոսկվայում շուկա է ավիրվել, Ադրբեջանում համազգային սուգ է:

Ֆուտբոլը ծնվել է Անգլիայում, մահացել՝ Ադրբեջանում:

3 комментария:

  1. Ըստ իս շատ լավ կլիներ նաև տեղադրեիր իրենց պատրաստած հումորները <> մասին և մեն էլ կհամեմատեինք:Ու օբյեկտիվ կլիներ կարծում եմ:

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Հարգարժան Տիրայր, խնդիրն այն է, որ մեծ մասը ժարգոնով են, ռուսալեզու: Էլի կթարգմանեի, խնդիր չէ, բայց շատ երկար են, մեկ համակագչային էջից ավել, այդպես նյութիս կեսից կհոգնեին ու չէին կադա մարդիկ...

      Удалить
  2. В чем похожи Ильхам Алиев и его жена Мехрибан_они оба любят родителей.
    Только Ильхам любит "папу Гейдара" ,а Мехрибан "батьку Лукашенко")))))

    ОтветитьУдалить