вторник, 7 августа 2012 г.

Ուշադրություն. ԱՄՆ Մասաչուսեթս նահանգն ընդունում և կոչ է անում Կոնգրեսին ճանաչել ԼՂՀ անկախությունը...


2012թ.օ գոստոսի 6-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչներ իպալատը ընդունել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոնաթան Հեչթի հեղինակած բանաձևը, որում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն ու ժողովրդավար անկախությունը:


Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչությունը, բանաձևը դատապարտում է հայերի կոտորածները Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, ինչպես նաև բռնարարքները, որ Ադրբեջանը կիրառել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը պահանջող խաղաղ ցուցարարների հանդեպ: Փաստաթուղթը շեշտում է, որ Ադրբեջանն իր թշնամական քայլերով ներկայումս նույնպես շարունակում է սպառնալ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը: Բանաձևը բարձր է գնահատում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, չնայած շարունակական բռնություններին, 1991թ. Դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեի միջոցով քվեարկեց հօգուտ անկախության, ազատության և ժողովրդավարության:

Բանաձևը ողջունում է Լեռնային Ղարաբաղի արձանագրած հաջողությունները ժողովրդավարության կառուցման ասպարեզում և այդ առումով մեծ քայլ է գնահատում 2012թ.հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունները:

«Շնորհակալ ենք Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատին Արցախի ազատություն ըսատարող բանաձևըն դունելու համար: Ընդունելով այս բանաձևը' Մասաչուսեթսի օրենսդիրները խրախուսել են մարդու իրավունքների և ազատությունների համընդհանուր արժեքները», - բանաձևի ընդունման կապակցությամբ ասել է ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: «Մեր երախտագիտությունն ենք հայտնում կոնգրեսական Հեչթին այս հարցում իր ցուցաբերածվ ճռական առաջնորդությանհամար: Բարձր ենք գնահատում մեր հայրենակիցներ և երկարամյա աջակիցներ Ջեյմս Գալուստյանի և Միդլեսեքսի շրջանի Շերիֆ Փիթեր Կուտուջյանի մեծ նվիրվածությունը ու շարունակական ջանքերը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի շահերիհետապանդմանը»,-ավելացրել էԱվետիսյանը:

Комментариев нет:

Отправить комментарий