четверг, 30 августа 2012 г.

Թուրքիայի հայերը պահանջում են...


Թուրքիայի  հայերի սոցիալական փոխօգնության և մշակութային համերաշխության միությունը դիմել է Բաթմանի նահանգապետարան` պահանջելով պահպանության տակ առնել Բաթմանի շրջանի և մերձակայքի հայկական եկեղեցիները: 


Միության նախագահ Ազիզ Դաղջըն դիմումում իր անհանգստությունն է հայտնել Բաթմանի հայկական եկեղեցիները ավերման վերաբերյալ և որպես օրինակ ներկայացրել վերջին օրերին անհայտ անձանց կողմիցՍասունի Մարութա լեռան Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման դեպքը:

Դաղջըն դիմումում նաև նշել է, որ  Լոզանի պայմանագրի 42-րդ հոդվածի համաձայն  Թուրքիան պարտավորվել է պաշտպանել ազգային փոքրամասնություններին պատկանող եկեղեցիները և այլ կրոնական հաստատությունները և անհրաժեշտ է, որ կատարի իր այս պատրականությունը:


Комментариев нет:

Отправить комментарий