пятница, 10 августа 2012 г.

Ադրբեջանական մամուլ. Հայաստանը լավ դաս տվեց մեզ, բայց հայերը մեղավոր չեն...


Այն, որ Ադրբեջանն իր թե՛ ներքին, թե՛ արտաքին ցանկացած խնդիրներում, ավելին՝ համաշխարհային արհավիրքներում մշտապես մեղադրել է հայերին, դարձել է սովորական մի երևույթ, ինչի հետևանքով էլ ադրբեջանական մամուլին լուրջ վերաբերելը հավասարազոր է դարձել հոգեկան անբուժելի խանգարումներ ունենալուն:


Այնուհանդերձ, դանակն այնքան է հասել ոսկորին, որ ադրբեջանցի որոշ լրագրողներ վերջապես գլխի են ընկել՝ Ադրբեջանի խնդիրներում մեղավոր են ոչ թե հայերը, այլ, օ՜, Ալլա՜հ, հենց իրենք ՝ ադրբեջանցիները...
Ամեն ինչ սկսեց օրեր առաջ, երբ ուկրաինական, ռուսական ու հայկական ԶԼՄ-ներն ազդարարեցին.


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է №5029-VI` "Պետական լեզվամտածողության քաղաքականության հիմունքների"մասին օրենքը: Այս մասին հայտնում են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից:
Երկրի ղեկավարը Նախարարների գրասենյակին հանձնարարել է նաեւ ստեղծել հանրային անձանցից` արվեստի, գիտության եւ կրթության նշանավոր գործիչներից, լեզվագիտական հարցերով զբաղվաղ առաջատար մասնակգետներից կազմված աշխատանքային խումբ ստեղծել, որը պետք է զբաղվի Ուկրաինայում կիրառվող լեզվական օրեսդրության համեմատական կանոնադրության մշակման եւ զարգացման հարցերով:
Օրենքով պահպանվել է ուկրաինական լեզվի պետական-սահմանադրական դերն ու նշանակությունը: Նախագծի 6-րդ հոդվածի առաջին հատվածով հաստատվում է, որ Ուկրաինայի պետական լեզուն ուկրաիներենն է: Միեւնույն ժամանակ Ուկրաինայի տարածքում երաշխավորվում են տարածաշրջանային լեզուների ազատ օգտագործումը, որոնց թվում է ռուսերենը, բելարուսերենը, բուլղարերենը, հայերենը, գագաուզերենը, իդիշը, ղրիմաթաթարերենը, մոլդավերենը, գերմաներենը, հունարենը, լեհերենը, ռումիներենը, սլովակերենն ու հուգարերենը, կարաիմերենը, ղրիմերենը: Այս օրենքը տարածվում է այն լեզուների վրա, որոնք հարազատ են համարվում տեղական բնակչության ավելի քան 10 տոկոս քաղաքացիների համար:

Այսպիսով, ադրբեջանական առաջատար կայքերը, ցիտելով սույն հրապարակումը, հարցնում են՝ իսկ ինչու՞ հայերենը կա, իսկ ադրբեջաներենը՝ ոչ: Եվ ես գրեթե համոզված եմ՝ եթե հայերենն ընդգրկված չլիներ, ապա ադրբեջանցիները վայնասուն չէին բարձրացնի J
Եվ ահա ադրբեջանցի լրագրողը «Հայերը լավ դաս տվեցին մեզ, բայց մեղավորն իրենք չեն...» հոդվածում ներկայացնում է. «Ինչպես երևում է, ադրբեջանակաուկրաինական հարաբերությունները չեն զարգանում, ավելին՝ հետընթաց են ապրում, քանի որ Ադրբեջանի ռազմավարական գործընկեր Ուկրաինան առավել նախապատվություն է տվել Հայաստանին, կոնկրետ՝ հայերենին՝ միաժամանակ անտեսելով ադրբեջանցիներին: Սակայն հիշեցնենք, որ համաձայն պաշտոնական տվյալների՝ Ուկրաինայում բնակվում է 45.000 ադրբեջանցի, իսկ համաձայն իրական տվյալների (Ա.Մ. Ադրբեջանի իրական տվյալներին վստահելը հեռու չի տանի, քանի որ ինչպես միշտ աղբյուրն անհայտ է J )` Ուկրաինայում կա 250.000 ադրբեջանցի: Միևնույն ժամանակ այս երկրում ապրում է ընդամենը 120.000 հայ: Եզրակացնում ենք՝ ադրբեջաներենի անտեսման մեղավորն Ուկրաինայի ադրբեջանցիների կոնգրեսն է, որի պաշտոնական կայքում սեփական պարտականությունների շարքում նշված է՝ ադրբեջաներենի ու ադրբեջանական մշակույթի քարոզումն ու տարածումը, ամրապնդումը հայրենակիցների շրջանում...»:
Ապա լրագրողը երկար-բարակ պատմում է իր հանդիպումների ու հարցազրույցների մասին Ուկրաինայի ադրբեջանցիների կոնգրեսի անդամների հետ՝ պարզելու համար՝ որտեղ են մսխում նրանք ադրբեջանական «սփյուռքի» գումարները J
Բնականաբար, տրամաբանական պատասխան տալու հիմքեր չունենալով՝ նշված կոնգրես կոչվածի անդամները կախում են գլուխները և պարզաբանում՝ շուտով իրենց մոտ պաշտոնների նոր վերաբաժանում կլինի, հաստատ մի բան կանեն, կուղղեն իրենց սխալները...Մեղադրյալներից մեկն էլ ճակատագրական սխալ է գործում՝ արդարանալով՝ ախր հայերն են ազդեցիկ կազմակերպություններ ունեն Ուկրաինայում: Լրագրողն էլ խորհուրդ է տալիս նախ քայլեր ձեռնարկել, ապա հնարավոր ձախողման դեպքում հիշատակել հայերին...
Իսկ մենք՝ Ադրբեջանին հերթական անգամ դաս տված հայերս, երախտապարտ ենք Ուկրաինայի մեր հայրենակիցներին: Չենք մոռանում հիշեցնել Ադրբեջանին՝ լեզու և մշակույթ քարոզելու համար, նախ պետք է ունենալ դրանք...

Комментариев нет:

Отправить комментарий