пятница, 24 августа 2012 г.

Դեգերումներից հոգնած իմ աքսորյալ հոգին խելագարի նման փնտրում է քեզ ...




Դեգերումներից հոգնած իմ աքսորյալ հոգին խելագարի նման փնտրում է քեզ փողոցներում խուլ ու հայացքներում խորթ
Ես խենթի նման սպասում եմ քեզ, որ սահման գծես իմ երազանքների և իրականության միջև
Ես հավատում եմ, որ աշխարհի մի ծագում դու կաս ու կգաս, ու այդ իսկ պահին կչորանա իմ կասկածների,կսկիծների, թախիծների ճահիճը

Դու կխոսեցնես իմ լռությունը, կլռեցնես իմ մենությունը, կմշուշվեն մեր անցյալները, կխաչվեն մեր ներկաները, կուրվագծվեն մեր ապագաները
Քեզնից բխող հարազատ շունչը կստիպի ինձ վայր դնել զենքերս, և դու կհաշտեցնես իմ ներսում մարտնչող բոլոր ուժերին
Քո քայլերում կլսվեն իմ երգի ելևէջները, ու քեզ փարվելու ցանկությունս ոչ մի պատնեշ չի ճանաչի
Քո աչքերը կխոսեն իմ սրտի բաբախյունին համընթաց, և իմ հոգում ակամայից թրթիռներ կխայտան
Դու կպատսպարես ինձ բոլոր ցրտաշունչ քամիներից, և քեզնով հարուստ իրականությունը կչեզոքացնի դատարկությունը…
Քո մաքրությունը կհուզի ինձ ու կթափանցի երակներիս մեջ, կհասնի սրտանոթիս, ու ես կժպտամ այնպես անուշ, ինչպես ոչ մի գարունի դեռ չեմ ժպտացել
Դու կհասկանաս իմ հորինած այբուբենը, և ես կվստահեմ քեզ իմ լույսնուխավարը, իմ գիշերնուցերեկը, իմ հեռունումոտիկը
Եվ քո հայելում վերջապես ճանաչեմ ինքս ինձ
Ես երեխայի նման հավատում եմ՝ քո անբիծ հոգին փնտրում է ինձ նման խենթի
Լսի՛ր իմ անձայն կանչըԵս երազանք եմ պահել


Հեղինակ՝ Անի Մարգարյան

Комментариев нет:

Отправить комментарий