четверг, 9 августа 2012 г.

Վան. բացառիկ լուսանկարներ ու նկարներ, նաև՝ տեսանյութ...(video)


Վանի անվան ծագման գիտական ու ստույգ բացատրություն գոյություն չունի: Երբեմն այն կապում են Հայոց թագավոր Վանի անվան կամ հայերեն Վանք բառի հետ կամ էլ գտնում, որ Վանիը ծագել է Սևան անունից, կամ Ուրարտուի Բիտինիլիի տարբերակի հնչյունափոխված ձևն է:


Վանի միջնաբերդը: Նկ` Ժ. Լորանսի, 1847թ.


Վանի համայնապատկերը, նկարը` Շառլ Տեքսիեի


Վանի բերդապարիսպները: Նկարը` Շառլ Տեքսիեի, 1842թ.


 Վան քաղաքից մի հատված: Նկարը Ժյուլ Լորանսի, 1853թ.


Վան, Թավրիզի դուռը: Նկարը` Շառլ Տեքսիեի, 1842


Վանի բերդը արևելքից: Թավրիզի դուռը


Տեսարան Վանից, լուսանկարը` Էռնեստ Շանթրի, 1881թ.


Վանեցի մայրը երեխայի հետ: Լուսանկարը` Էռնեստ Շանթրի, 1892թ.


Դոմինիկյան մայրապետների որբանոցը Վանում


Վանի տանիքներից


Վանի բերդապարիսպներն ու բուրգերը

Վանեցի հացթուխներ


 Վանի ամերիկյան որբանոցի հյուսնարանը




Անմարդաբնակ քաղաքի կույր պատուհանները



Վանից մնացած ավերակների կույտ

 Սալմանասար Երրորդը Վանա լճի ափին (հատված դարպասների բրոնզե հարթաքանդակից)

 Հայերի պատկեր Պերսեպոլսի բարձրաքանդակում


 Աղթամարի վանքը: Նկարը` Թ. Դեյրոլի, 1876թ.

 Աղթամարի վանքը: Նկարը` Թ. Դեյրոլի, 1876թ.



 Վանի բերդապարսպի համայնապատկերը



Ara Lez" or "Aralik նկ.` 1840թ.


Վանաբերդը, անհայտ նկարիչ, 1806թ.


Քաղաքի արևմտյան մասը, որին տրված էր Բուն քաղաք կամ Քաղաքամեջ անունը, երեք կողմից շրջապատված է հղել պարիսպներով (մինչև 20-րդ դ սկզբները), իսկ հյուսիսից բլուրներով: Ունեցել է քաղաքային 4 դուռ, արևելյանը կոչվում էր Թավրիզի դուռ, հարավայինները՝ Նոր կամ Սարայի և Միջին դուռ, հյուսիս-արևմտյան կողմում գտնվում էր Նավահանգստի (Իսքելեի) դուռը: Հյուսիս-արևելյան կողմում 1 կմ երկար ձգվում է 100-120 մ բարձր ուղղածիգ մի քարաժայռ, որի վրա գտնվում են հին բերդի (Շամիրամի բերդ) պարիսպների և այլ շինությունների մնացորդներ ու բազմաթիվ սեպագիր արձանագրություններ: Այստեղ քաղաքի հատակագիծը անկանոն է, փողոցները՝ նեղ, տները՝ միմյանց կպած, բուսականությունը՝ աղքատ: Քաղաքամիջում էին գտնվում շուկան, կառավարչատունը, փոստ-հեռագրատունը, զորանոցն ու հայկական առաջնորդարանը:
Քաղաքի արևելյան մասը ուներ հարուստ բուսականություն, փարթամ այգիներ և կոչվում էր Այգեստան, որը ձգվում էր մոտ 4.5 կմ: Այստեղ էր ուռենիներով, կաղամախիներով զարդարված Խաչփողանի փողոցը՝ նույնանուն հրապարակով: Մյուս փողոցները անկանոն էին, նեղ և ծուռումուռ, տները՝ հողաշեն և ոչ բարետես: Այգեստանը այն ժամանակ իր մեջ էր առնում Արարք, Կլորդար, Հայկավանք, Հանկույսներ, Նորաշեն և Սուրբ Հակոբ թաղերը: Այգեստանում էին գտնվում անգլիական, պարսկական, ռուսական և ֆրանսիական հյուպատոսությունները, բողոքական հայերի դպրոցն ու որբանոցը: Ըստ ավանդության՝ բերդի ու պալատի հետ, Ասորեստանի թագուհի Շամիրամը Այգեստանում էր կառուցել նաև իր ամառանոցը: Քաղաքի տարածքով հոսում և լիճն են թափվում Կուռուբաշի և Հանկույսների գետակները, իսկ Մենուայի ջրանցքի (Շամիրամի առու) ջրերով ոռոգվում էին քաղաքի հարավային մասի արտերն ու այգիները, որտեղ մշակում էին հացահատիկներ, խաղող և պտուղ-բանջարեղեն, հատկապես ծիրան, խնձոր, դեղձ, տանձ և ընկույզ: XIX դ վերջերից մինչև XX դ սկգբները Վանից կահույքի համար ընկույզի փայտ էր արտահանվում Ֆրանսիա (Մարսել):
Վանեցիները, թեև օտարի տիրապետության տակ, մեծ ջանքերի գնով պահպանում և զարգացնում էին իրենց կրոնամշակութային գործունեությունը: 20-րդ դ սկբներին քաղաքը ուներ 8 եկեղեցի՝ Ս.Տիրամայր, Ս.Աստվածածին կամ Ս. Նշան, Ս. Պողոս–Պետրոս (Սրբոց Առաքելոց), Ս. Էջմիածին, Ս. Սահակ, Ս. Ստեփանոս, Ս. Վարդան, Ս. Ծիրանավոր: Քաղաքի շրջակայքում էին գտնվում նաև Հայկավանք կամ Հայկավանից Ս.Աստվածածին, Ս. Հակոբ, Մծբնա, Անկուսներաց Աստվածածին կամ Հանկուսներաց եկեղեցի, Արարք կամ Արարուց եկեղեցիները: Վանում թուրքերն ունեին 4 մզկիթ, որոնցից ամենախոշորը Մեծ մզկիթն էր: Վանը եղել է միջնադարյան հայ գրչության ու մշակույթի խոշորագույն կենտրոնը: Այստեղ ապրել ու ստեղծագործել են գրչության ու արվեստի շատ ու շատ վարպետներ, որոնց գրած բազմաթիվ ձեռագրերից պահպանվել են 13 Ավետարան, 4 Մաշտոց, 3 Հայսմավուրք, 2 Ճաշոց, 2 Գանձարան, 2 Ճառընտիր և բազմաթիվ հիշատակարաններ ու ձեռագրական պատառիկներ:
Որպես Հայաստանի հնագույն քաղաքներից մեկը, Վանը և նրա շրջակայքը հարուստ են պատմական ամենատարբեր ժամանակներին վերաբերող հուշարձաններով ու հնություններով, որոնց նկատմամբ հետաքրքրությունը սկսվել է դեռևս 19-րդ դ սկզբներից: 1827-29 թթ Վանում հնագիտական ուսումնասիրություններ է կատարել Փարիզի «Առիական ընկերության» անդամ, արևելագետ Ֆ. Շուլցը, որի ընդօրինակած 42 սեպագիր արձանագրություններ փոխադրվեցին Եվրոպա: Հետագայում նույնանման աշխատանքներ կատարել են նաև Ա. Լեյարդը (1850 թ), Օ. Ռասսամը (1877 թ) և ուրիշներ, որոնք զգալիորեն լրացրել և ուղղումներ են արել հավաքված հնագիտական նյութերի մեջ: Սրանք Վանի հնությունների լավագույն սկզբնաղբյուրներն են, որոնք մեծ մասամբ այժմ պահվում են Բեռլինի և Բրիտանական թանգարաններում: Հիշյալ սեպագիր արձանագրությունները գլխավորապես վերաբերում են 9-6-րդ դդ (մթա) Վանի թագավորների շինարարական և ռազմական գործունեությանը: Վանի թագավորության հնագույն պատմությունը զգալիորեն հարստացավ ակադեմիկոս Ն. Մառի և Հ.Օրբելու 1916 թ քաղաքում և նրա շուրջը կատարած պեղումների շնորհիվ հայտնաբերված նոր նյութերով: 1916 թ հետո մինչև այժմ, թուրքական իշխանությունների կողմից արգելված է Վանում հնագիտական հետազոտություններ կատարելը:


Նկարները՝ Սերգեյ Վարդանյանի Հայաստանի մայրաքաղաքները, Երևան, 1995թ. գրքից

3 комментария:

  1. dear Ani, the image that you have posted as "Վանի միջնաբերդը, նկ.` 1840թ." is not the mignabert of the Vanabert it is "Ara Lez" or "Aralik" it is about 5 to 10 km north of the city of Van the legend has it that after Shamiram kills Ara Geghetsik He is brought there for the winged dogs to lick his wounds so that he might be resurrected

    ОтветитьУдалить