суббота, 8 сентября 2012 г.

Սեպտեմբերի 13-ին Սաֆարովի հարցը՝ Եվրոպական Խորհրդարանում...


Եվրոպական խորհրդարանում հայ սպային կացնահարելով սպանած Ռամիլ Սաֆարովի գործով քննարկումներ տեղի կունենան սեպտեմբերի 10-13-ն անցկացվող պլենար նիստի շրջանակներում: Ինչպես հայտնում է Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքը, Սաֆարովի գործով քննարկումները կանցկացվեն սեպտեմեբրի 13-ին, մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ հարցերի քննարկման շրջանակում:



Նույն օրը, Սաֆարովի գործից զատ, քննարկումներ տեղի կունենան նաև Բիրմայի և Հարավային Աֆրիկայի վերաբերյալ:


Քննարկումների արդյունքում կընդունվի բանաձև: Փարիզում Ֆրանսահայ ընկերակցությունները համակարգող խորհրդի (CCAF) նախաձեռնությամբ Հունգարիայի դեսպանատան առաջ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միշել Ռիվազին հայտնել էր, որ ԵԽ-ն մոտ օրերս հանդես կգա Սաֆարովի ազատ արձակումը դատապարտող բանաձևով:

Комментариев нет:

Отправить комментарий